«Սիրելի՛ ընթերցող, սիրիր այն զբաղմունքը, որն ընտրել ես»-Սուսի Հակոբյան










     Իչպե՞ս է սկսվում Սուսի Հակոբյանի օրը։


Իմ օրը սկսվում է վաղ առավոտյան։ Պատրաստվում եմ դպրոց գնալուն։ Արդեն դպրոցում ինձ սպասվում է հետաքրքիր օր։ Նորանոր գիտելիքների պաշար հավաքած վերադառնում եմ տուն։ Փոքր-ինչ հանգստանալուց հետո անցնում եմ դասապատրաստմանը։





Բակում խաղալու ժամանակ ունե՞ս, ո՞ր խաղն ես առավել հաճույքով խաղում։

Կարծում եմ ցանկության դեպքում կկարողանաս ժամանակ հատկացնել ամեն ինչին։ Ոչ հաճախ, բայց խաղում եմ բակում։ Գերադասում եմ ավելի հանգիստ խաղեր, հիմնականում ինտելեկտուալ։

Կներկայացնե՞ս, թե ինչո՞վ ես զբաղվում առօրյայում։ Տեղյակ ենք, որ խմբակների ես հաճախում։

Չնայած դասերի շատ լինելուն` հաճախում եմ երգի խմբակ։ Սիրում եմ երգել, կարելի է ասել, որ երգը իմ կյանքում կարևոր տեղ է զբաղեցնում։ Կարծում եմ, որ հենց այդ ճանապարհով էլ կշարունակեմ։



Կա՞ մեկը ում կցանկանաս նմանվել տարիներ անց՝ գուցե երգչուհի կամ պարուհի, կամ
․․․

Երևի մի փոքր գոռոզ կթվամ հիմա, բայց կուռքեր առհասարակ չունեմ։ Փորձում եմ ամեն ինչով տարբերվել , իհարկե դրական առումով։ Երևի դա ճիշտ է։

Ընկերներ շա՞տ ունես։ Ի՞նչ կուզեիր ասել նրանց այս պահին։

Այո, ընկերներ շատ ունեմ։ Սիրում եմ ընկերներիս հետ շատ ժամանակ անցկացնել։ Նրանց հիմա կցանկանայի ասել, որ շատ ուրախ եմ, որ ունեմ իրենց պես ընկերներ։






Ի՞նչ կմաղթեիր այս պահին քո հարցազրույցն ընթերցողներին։

Սիրելի՛ ընթերցող, սիրիր այն զբաղմունքը, որն ընտրել ես։ Միշտ փորձիր անել ամեն ինչ, որ նպատակներիդ հասնես։


Комментарии