Գրեթե մեկ տարի․․․ Հայաստանից ԱՄՆ։ Հե՞շտ էր նոր
տողից մի մատ խորքից սկսել ամեն բան։
Իհարկե
ամեն բանի սկիզբը դժվար է, սակայն երբ ունես նպատակ, պետք է ամեն գնով հասնես նրան։
Մրցակցությունն ԱՄՆ-ում մեծ է, բայց հաջողության հասնելու համար ճանապարհներն այդքան
էլ հարթ չեն լինում։
Կարո՞ղ ենք ասել, որ գործունեությունը հագեցած
է։
Իհարկե,
ուրախությամբ կարող եմ փաստել, որ արդեն աշխատում եմ մի շարք երգիչ/ուհի/ների հետ,
և համագործացկելով ռեժիսոր Վահե Մարգարյանի հետ, նոր աշխատանքներ ենք սկսել, որոնք
շուտով կհանձնենք մեր հետևորդների դատին։
Իսկ արտերկրում ապրելով փոխե՞լ եք Ձեր ձեռագիրն
ու ոճը։
Որոշ
չափով այո՛, և դա բնական է, սակայն ես ունեմ իմ սկզբունքներն ու մոտեցման ձևերը, որոնց
դեմ գնալ չեմ կարող։
Իսկ փոխված ձեռագրով աշխատանք արդեն հասցրե՞լ
եք իրագործել։
Եղել են իհարկե։ Առաջինը կատարեցին ռեպեր ՀԱԿ 92-ը և
Գոռ Եփրեմյանը («Դու ես»), իսկ երկրորդը ՀԱԿ92-ի հետ դուետով հանդես եկավ Անահիտ Գրիգորյանը
(«Ի՞նչ իմանայի»)։ Երկու գործերն էլ ըստ իս ստացված են, քանզի մեծ արձագանք ունեցան։
Առաջիկայի նորությունների մասին ի՞նչ կասեք․ նոր երգ կամ տեսահոլովակ։
Առաջիկայում
իմ հեղինակային երկու երգերն են սպասվում, որոնցից մեկը կկատարի Ռաֆայել Թալասյանը,
իսկ մյուսը Հայկուհի Հարությունյանը։ Երգերն էլ իրենց հերթին կունենան տեսահոլովակներ։
Այս պահին գրեթե ավարտին ենք հասցրել Ռաֆայելի երգի տեսահոլովակը, իսկ Հայկուհունը
կսկսենք առաջիկա օրերին։
Տեսահոլովակների վրա աշխատում ենք ես և Վահե Մարգարյանը, իսկ
դերասանական խաղը վստահվել է դերասանուհի Աննա Մուրադյանին («Ուշացած սեր» հեռուստանովելից)
և տաղանդավոր երիտասարդ Կարեն Շահբազյանին։
Իսկ Հայկուհու տեսահոլովակում կմասնակցեն
ԱՄՆ –ի դերասաններից, որը կցանկանայի անակնկալ լիներ։ Հույս ունեմ, որ երկու երգերն
էլ շատ կսիրվեն։
Ցանկանում ենք Ձեզ նորանոր հաջողություններ,
և համոզված կարող ենք ասել, որ այն ստեղծագործությունները, որոնք մեզ եք հանձնելու,
անպայման կգտնեն իրենց լսարանին։
Շնորհակալ
եմ, որ ինձ չեք մոռանում և օվկիանոսներից այս կողմ անգամ բարձրաձայնում եք կատարածս
աշխատանքը։
Հարցազրույցն Արամ Խաչատրյանի









Комментарии
Отправить комментарий