Օրեր շարունակ՝ 11.12.-18.12.2019, Գյումրի քաղաքի հյուրանոցներից մեկում անցկացվում է դասընթաց - վերապատրաստում
«Դասընթացավարի վերապատրաստում. Հայաստանում կանանց դերակատարության և սեռի
հատկանիշով խտրական ընտրության նվազեցման խթանում» ծրագրի շրջանակներում: Հանդիպումների
ընթացքում քննարկվում էր վերարտադրողական վարքագիծը
հայաստանյան իրականությունում, դրանց պատճառներն ու պայմանավորվող գործոնները, ինչպես
նաև պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները ու խտրական
վերաբերմունքը:
Ծրագրի հետ կապված զրուցեցինք նաև փորձագետ, դասընթացավար Անի Թովմասյանի հետ, ով մեզ հետ զրույցում խոսեց՝ ծրագրի կարևորության և ակտուալության մասին.
- Քանի որ պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդահատումների նվազեցումը վարքագծային լուրջ փոփոխություն է ենթադրում, իսկ
նման փոփոխության հասնելը հեշտ չէ` այն
երկար ժամանակ ու ջանքեր է պահանջում, ուստի
այս ծրագիրը ևս մեկ կարևոր քայլ է դեպի ոչ խտրական հասարակության ձևավորման:
«Դասընթացավարի
վերապատրաստում. Հայաստանում կանանց դերակատարության և սեռի հատկանիշով խտրական
ընտրության նվազեցման խթանում» ծրագրի ընթացքում զրույց եղավ նաև ծրագրի
համակարգող Անի Հարությունյանի հետ.
- «Կայուն զարգացման նախաձեռնություն» հասարակական կազմակերպությունը 2014թ-ից
սկսած ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մասնակցության ծրագրի շրջանակներում ՀՀ բոլոր մարզերում իրականացնում
է ծրագրեր՝ ուղղված կանանց և տղամարդկանց իրավահավասարության խթանմանն ու կանանց դերի
բարձրացմանը: Այդ ծրագրերի արդյունքում
բոլոր 10 մարզերից վերապատրաստվել են շուրջ 150 երիտասարդներ, ովքեր գենդերային հավասարության
ոլորտում ձեռք են բերել համապարփակ գիտելիքներ՝ կենտրոնացնելու իրենց ջանքերն ու հմտությունները
կանանց և աղջինկների հանդեպ խտրականության խնդրի լուծմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը:
- Այս անգամ ծրագիրն անդրադարձել է պտղի սեռով պայմանավորված աբորտների բացասական հետևանքներին՝ վերապատրաստելով 50 երիտասարդներ, ովքեր զինվելով համապատասխան գիտելիքներով և հմտություններով՝ ձեռնամուխ կլինեն աղջիկ երեխաների հանդեպ խտրականության դեմ պայքարի իրականացմանը՝ նպաստելով Հայաստանում պտղի սեռով պայմանավորված աբորտների նվազեցմանը:
- Զրույցն ավարտեց ծրագրի համակարգող Անի Հարությունյանը:
Նյութը՝ Արամ Խաչատրյանի
Հարցազրույցը՝ «Երեխայի և ընտանիքի զարգացման կենտրոն» ԲարեգործականՀասարակական Կազմակերպության հոգեբան Սուսաննա Գյուրջինյանի

































Комментарии
Отправить комментарий