«Փոքրիկ երկիր» նախագծի ստեղծագործական կազմից տեղեկացանք, որ հունիսմեկյան զվարճալի հաղորդումն արդեն նկարահանված է։ Դե, իսկ ես շտապեցի զրույցի բռնվել մեր կայքի լավագույն բարեկամ դարձած Արփինե Գյուրջինյանի հետ, ով նախագծի պրոդյուսերն է և Gyurjinyan production-ի հիմնադիրը։ Զրույցի ընթացքում Արփինեն նշեց, որ փոքրիկներն անչափ գոհ էին ու տպավորված նկարահանումներից։
-Համոզված եմ, լավագույն եթերներից ենք ունենալու։ Մեր հրաշք մանուկներն, ովքեր դիտելու են նախագիծը, էկրաններից ծնողները չեն կարողանալու կտրել։ Այնքան տպավորված եմ ու երջանիկ, որ կարողացա ևս մեկ անգամ նրանց ժպիտ պարգևել։ Նրանք իմ արևներն են, յուրաքանչյուրն իմ մի փոքրիկ մասնիկն է։ Իմն են, չեմ տա ոչ մեկին։
Նկարահանման ժամանակ փոքրիկ արտիստներին իր ելույթով միանում էր սիրված երգչուհի Լիդուշիկը։ Նրա հետ տոն է ամեն պահը, ամեն ակնթարթը։ Ամեն մանուկ նրան սպասում է մեծ ոգևորությամբ։
Իսկ ես նշեմ, որ հունիսմեկյան նախագիծը կարող եք դիտել՝ մայիսի 30-ին և 31-ին, ինչպես նաև հունիսի 1-ին, 5-ին, 6-ին և 7-ին՝ Երկիր Մեդիայի «Փոքրիկ երկիր» նախագծի շրջանակներում։ Կհանդիպենք։














Комментарии
Отправить комментарий