«Նայիր աչքերիս» նախագծի շրջանակներում, այս անգամ զրուցում ենք ՀՀ ժողովրդական վարպետ Լիլիթ Ավագյանի հետ, ով կնոջը գեղեցկացնելու իր տարբերակն է ընտրել՝ սեփական ձեռքի աշխատանքով։ Արվեստագետի հետ ունեցանք կարճ, բայց միևնույն ժամանակ բովանդակալից զրույց, որն էլ ներկայացնում ենք ստորև։
Ողջույն Ձեզ։ Շնորհակալ եմ, որ չմերժեցիք հրավերս
և հայտնվեցիք զրուցակցիս աթոռին։ Ինչպե՞ս եք սկսում Ձեր ամեն բացվող օրը:
Բարև Ձեզ։
Ամեն բացվող օր խորհրդանշում է հուսադրող սկիզբ: Ստեղծագործող կնոջ օրը պետք է սկսվի
և ավարտվի իրենով։
Ե՞րբ հասկացաք, որ առաջացել է սեր՝ արվեստի
հանդեպ, և հասունացել է ժամանակը ստեղծագործելու:
Սերը արվեստի
հանդեպ եղել է աշխարհ գալուց ի վեր: Իսկ ստեղծագործել որոշեցի շատ պատահական, դիտելով
մի ցուցահանդես, որտեղ ներկայացված էին ձեռքի աշխատանքներ։
Արվեստն ու արհեստը միախմբելով ստեղծեցիք Ձերը:
Հետաքրքիր է իմանալ, ստեղծագործելու առիթը, մուսան, շարժառիթն ի՞նչը կարող է լինել:
Ստեղծագործելու
շարժառիթը հուգուս երևակայությունն է։
Յուրաքանչյուր զարդ ստեղծելիս նրան տալիս եք
շունչ և հոգի: Հե՞շտ է լինում բաժանումը ստեղծածից և այդ պահին ի՞նչ եք զգում:
Ըստ իս,
ամեն մի զարդ կարծես գտնում է իր կրողին, որն էլ իր հերթին սիրո և ջերմության շունչ
է տալիս իմ ստեղծագործությանը։ Ուրախության զգացում եմ ապրում, երբ տեսնում եմ կանանց,
որոնք կրում են իմ ստեղծած աշխատանքները։
Ինչպե՞ս են ստեղծվում աշխատանքները և անհատական
պատվերներ ընդունու՞մ եք։
Անհատական
պատվերներ չեմ ընդունում։Յուրաքանչյուր աշխատանք ստեղծվում է խաղաղ մտորումներից հետո։
Թերևս առանց ինքնանվիրմամբ չի ծնվի ոչ մի արվեստի գործ։ Կատարյալ և լիարժեք է համարվում
այն, ինչն ունի սկիզբ եվ վերջ։
Տարիներ առաջ ՀՀ ժողովդրական վարպետի կոչմանն
արժանացաք: Ձեր կյանքում, ի՞նչ նոր բան ավելացրեց այս մրցանակը:
Բարձր
գնահատական է ՀՀ ողովրդական վարպետի կոչումը, որն էլ իր հերթին ոգևորում և պարտավորեցնում է։
Զրույցի վերջում կխնդրեի նշեք, թե ցանկության
դեպքում ինչպե՞ս կարող են ձեռք բերել Ձեր կողմից պատրաստված յուրօրինակ, օրիգինալ և
նմանը չունեցող զարդերը:
Իմ գործերից
շատերը ներկայացվում են ցուցահանդեսներում, իսկ ինձ հետ կապվելու համար կարող եք գրել
իմ FB սոց․կայքի էջին։
Զրույցը՝ Արամ Խաչատրյանի/ԱՐԽԱ/













Комментарии
Отправить комментарий