
Օրեր առաջ ԱՐԽԱ բլոգ լրատվական կայքի կողմից կազմակերպված «UNIQUE AWARDS» ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում այցելեցի գործարար-կին Նաիրա Հերոյանին, ով այս տարի համալրել էր մեր մրցանակակիրների շարքերը։
Հավատքով և կամքի ուժի տեր գործարար-կինն անկեղծացավ և նայեց իմ աչքերին։
«Նայիր
աչքերիս» նախագծի հյուրն է Նաիրա Հերոյանը։
Սկսենք մանկությունից․ ինչպիսի՞ երեխա էիք։
Ակտիվ երեխա էի։ Մինչ օրս հիշում եմ ինչպես էինք թռնում ավտոտնակի վրայից ու ընկնում, խաղում էինք «казаки и разбоиники», յոթ քար... Հաճախ էլ փախնում էի դասերից, հատկապես, երբ դպրոցներում գալիս էին պատվաստումների համար ներարկումներ անելու։ Ու, քանի որ մեր դասարանն էլ առաջին հարկում էր գտնվում, պատուհանից առաջինը հենց ես էի փախնում։
Դպրոցական առաջին սեր, սիրահարվածություն․․․
Անկեղծ, չեմ հիշում, որովհետև կարծում եմ՝ լուրջ չեմ սիրել, սիրահարվել եմ ուսանողական տարիներին։ Համակրանք եմ տածել մի տղայի հանդեպ, ում պատկերացրել եմ իմ կողքին, բայց ոչինչ ավելի։
․․․իսկ երբ լսեցիք «Ես քեզ սիրում եմ» արտահայտությունը, ի՞նչ զգացիք։
Օ՜, այ կուզեի հիմա էլ նման մի բան զգայի։ Այդ զգացողությունը
մինչև հիմա հիշում եմ։ Մի յուրահատուկ զգացողություն էր, որ յուրաքանչյուրին պետք է
կյանքում։
Միասին ավարտենք դպրոցը և ուղևորվենք այն ժամանակահատված, երբ պետք է ընտրեիք մասնագիտություն։
Այդ փուլն ինչպիսի՞ զարգացումներ ունեցավ։
Հայրս շատ պահպանողական ու խիստ մարդ էր։ Ընտրել էի գեղարվեստի
ոլորտը, բայց իմ առաջ դրեցին ընտրության հնարավորություն՝ Հայաստանի Պետական Տնտեսագիտական
Համալսարան, Բժշկական համալսարան կամ իրավաբանական։ Ես նախապատվությունը տալիս էի կամ
գեղարվեստի ոլորտին, կամ՝ իրավաբանության։ Հայրս թույլ չտվեց, արգելեց գեղարվեստի ոլորտում
շարունակեմ, ես էլ գիտակցում էի, որ մահու չափ վախենում եմ արյունից և մարդկային կյանքերի հետ գործ ունենալը իմը չի, ուստի հրաժարվեցի։
Վերջիվերջո, հայրիկին ընդառաջ գնալով, ընտրեցի ընտրեցի Ժող․ ինստիտուտի ֆինանսավարկային
ուղղությունը։ (Այ, ինստիտուտում շատ եմ փախել
դասերից)։ /Ծիծաղում է/
Ինստիտուտն ավարտելուց հետո․․․
Ինստիտուտն ավարտելուց հետո աշխատանքային տարբեր առաջարկներ եմ ստացել, բայց ընտանեկան կարգավիճակի պատճառով չեմ կարողացել աշխատել (դարձա տնային տնտեսուհի)։ Ունեմ երեք բալիկ, ասեմ ավելին, նույնիսկ փորձառու տատիկ եմ, սպասում ենք չորրորդ թոռնիկին։
Դուք այժմ հանդես եք գալիս և՛ որպես մայր, և՛ որպես տատիկ։ Ըստ Ձեզ, ո՞րն է ավելի
հոգեհարազատ և պարտավորեցնող՝ մայր լինեը, թե՞ տատիկ։
Անձնուրաց եմ երկու դեպքում էլ։ Տատիկի կերպարն էլ ավելի հարազատ
է, հատկապես, որ այս պահին սպասում եմ չորրորդ թոռնիկիս լույսաշխարհ գալուն։ Էս կյանքում
ամենալավ զգացողությունը, որ ցանկանում եմ բոլորին, դա մանկան ճիչն է, էդ սպասողական
վիճակը։ Անմեղ հրեշտակների հետ շփվելուց, տեսնելուց, ես լիցքավորվում եմ դրական էներգիայով։
Երեխաների հետ կապված ազգություն չեմ դնում՝ հայ կամ այլազգի․․․ Ամեն
երեխայի մեջ հայ մանուկ եմ տեսնում։
Լինելով գործարար-կին և ղեկավարելով մի ամբողջ առևտրային կազմակերպություն, «իշխելու
պրոցեսը» երբևէ չի՞ խանգարել անձնական կյանքում։
Ի սկզբանե խանգարում էր, հիմա՝ ոչ։ Երեխաներս հաշտվեցին այն
փաստի հետ, որ ես պետք է աշխատեմ, քանի որ ես իմ աշխատանքին նվիրվել եմ մինչև վերջ։
Աշխատանքն իմ տարերքն է․․․
Հայաստանում թվով քիչ են գործարար կանայք, սակայն գնալով նկատում ենք, որ նրանց
թիվն ուզում է աճել։ Առաջին քայլերն անելուց ձախողվելու մտավախություն կա՞ր արդյոք։
Ո՛չ, դեռ ավելիին էի ու եմ ձգտում։
Գործնանակ և անձնական կյանքում ի՞նչը կարող է գոհացնել Նաիրային և տիկին Հերոյանին։
Աշխատանքի մեջ գոհանում եմ, երբ տեսնում եմ թեկուզ աննշան թվացող
արդյունքը։ Հուզվել էի, երբ իմ աշխատանքը գնահատվեց ու նկատեցիք նաև Դուք։
Կոչումներ, պարգևներ․․․ինչպե՞ս եք վերաբերվում։ Օրեր առաջ նաև Դուք արժանացաք
Unique awards ամենամյա մրցանակի։
Շատ հաճելի էր։ Այդ օրը հատկապես, երբ եկաք հանձնելու մրցանակը,
ես հուզված էի՝ անսպասելի էր, միայն երեկոյան հասկացա, թե ի՞նչ է կատարվել։ Ինձ համար
ամենամեծ պարգևը դա ՇՆՈՐՀԱԿԱԼ լինելու զգացողությունն է։ Կան նաև մարդիկ, ովքեր փորձում
են շահագործել տեսակս։
Իսկ տանը ի՞նչն է ավելի համեղ ստացվում պատրաստել։
Կողքից գուցե թվա, որ ոչինչ չեմ հասցնում անել, բայց ճիշտ հակառակ
պատկերն է։ Ամենասիրած փարթին՝ դոլմա-փարթին է, որն անչափ համեղ եմ պատրաստում ու բոլորն
են գոհանում, հագենում։ Քաղցրավենիքներից՝ բնականաբար հայկական ավանդական հալվան եմ
նույքան քիմքին հաճելի պատրաստում։ (Իսկ խմորեղենը պատրաստում եմ աչքաչափով՝
առանց բաղադրատոմսի)։ /Ծիծաղում է/
Սկզբունքը․․․
Չեմ սիրում թե՛ կնոջ, թե՛ տղամարդու կոտրվող, ընկճվող տեսակը։ Դեռ մանուկ հասակից, յուրաքանչյուր օր՝ քնելուց առաջ,անպայման վերլուծում եմ օրվա անցուդարձը․ փորձում եմ հասկանալ՝ ու՞մ նեղացրեցի, որ շտկեմ արարքս, ո՞ր հարցում թերացա, ո՞վ ինձ նեղացրեց։ Անկեղծ ասած, փորձում եմ միշտ լինել ներողամիտ, գուցե դա էլ իմ առավելությունն է։
Ի՞նչը կարող է Ձեզ ոգևորել, գոտեպնդել։
Մի դեպք պատմեմ։
Երբ լուսանկարիչ Անահիտ
Խաչատրյանը՝ ով հետագայում դարձավ մեր լավագույն հաճախորդը և իմ ընկերը, ում նաև շատ
սիրում եմ, 2011 թվականին նվիրեց մի նկար՝
«Վարդը»։ Հիշում եմ, բիզնեսում առաջին քայլերն էինք անում։ Այդ փոքրիկ, բայց անչափ
մեծ նվերը ինձ կարծես առաջ մղեց, նույնիսկ մոտիվացրեց, և դա նույնիսկ ընտանիքիս անդամներն
էին նկատել։ Օրեր առաջ, հեղինակից նորից ստացա նմանատիպ գեղեցիկ մի նկար․երջանկացած տուն վերադարձա։
Ասես միլիոն վարդեր էի նվեր ստացել։
Հավատք․․․
Շատ եմ վախենում անհավատներից ու կեղծ հավատացյալներից։ Չեմ
ընդունում ոչ մի աղանդի ներկայացուցչի, քանզի մենք առաջին քրիստոնեությունն ընդունած
ազգն ենք։ Եկեղեցին ինձ համար շատ կարևոր է, դա մի տուն է, որտեղ ես Աստծո հետ կարող
եմ առանձնանալ, հանգիստ խոսել։ Աստծո հետ զրուցելիս նախևառաջ շնորհակալ եմ լինում,
երկրորդ՝ մեղա եմ գալիս գործածս գիտակից ու անգիտակից մեղքերի համար, իսկ վերջում խնդրում
եմ խաղաղություն, որ շառից-փորձանքից հեռու լինենք։
/Բնակարանիս պատուհանից երևում է Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցին,
հաճախ երկար կանգնում եմ, նայում։ Այդ ժամանակ երեխաներս ասում են․ «Մաման Աստծո հետ ա խոսում, մի՛ խանգարեք»։ /
Ի՞նչը կարող է բարձրացնել տրամադրությունը։
Լավ ընկերները, գուցե առաջին հանդիպած մարդը։ Ունեմ շա՜տ, չէ՜,
շա՜տ-շա՜տ լավ ընկերներ։
Իսկ ինչպիսի՞ն եք տեսնում Ձեզ տարիներ անց։
Շա՜տ գլամուր (դյութանք)․․․Աղջիկս ինչքան գլամուր տատիկների նկարներ, վիդեոներ է տեսնում, ուղարկում է ինձ ու ասում՝ ես եմ տարիներ անց։ Ինձ մոտ տարիները հետ են գնում։
Տպավորիչ հուշը․․․
Երբ պապիկս տանում էր գյուղ՝ ուրբաթ գնում էինք Վրաստան, կիրակի
ետ վերադառնում, դա եմ կարոտել։ Կուզեի ետ բերեի մանկությունս՝ տատիկիս ու պապիկիս։
Անհոգ, ուրախ մանկություն է եղել և՛ գյուղի և քաղաքի հետ կապված։
Ավարտեք զրույցն ինքներդ․․․
Սիրեք միմյանց, հարգեք, եղեք ներողամիտ։ Բոլորս էլ մեղքեր ունենք,
անթերի չենք, և կարող ենք բարկացած ժամանակ անհիմն պոռթկալ։ Մի պահ լռել, մտածել և
փորձել հանդարտվել։ Կյանքը մեկ անգամ է տրվում։ Մնացեք խաղաղությամբ։
Շնորհակալ
եմ․․․
Զրույցը՝
Արամ Խաչատրյանի /ԱՐԽԱ/
Խմբագիր՝
Մարի Եգոր
Հյուր՝
Նաիրա Հերոյան

















Комментарии
Отправить комментарий