Dance Art studio-ի հիմնադիր տնօրեն Սյուզաննա Գրիգորյանն ամուսնացել է․ հայտնի է, թե ո՞վ է նրա ընտրյալը։ Այս մասին և ոչ միայն ստորև
Dance Art studio-ի հիմնադիր Սյուզաննա Գրիգորյանի համար 2020 թվականի օգոստոսի 29-ը դարձավ հաճելի հիշողության և նոր կյանքի սկիզբ՝ Եղվարդի Սուրբ Սարգիս եկեղեցում պարուհին և ընտրյալը՝ Գևորգը, ամուսնացան։ Մեր նախորդ զրույցի ընթացքում պարուհին անձնական կյանքից գրեթե չխոսեց, սակայն այս հրաշալի արարողությունը լուսաբանելու պատվին առաջինն արժանացավ ԱՐԽԱ բլոգ լրատվական կայքը։ Իսկ թե ինչպե՞ս է անցել հարսանյաց հանդեսը, ինչպիսի՞ անակնկալներ են եղել Սյուզաննայի համար, զրույցն ու լուսանկարները ներկայացնում եմ համառոտ․
«Հարսանիքի օրն հատուկ էր ընտրված՝ այդ օրը մենք ծանոթացել էինք: Ամուսնության արարողության օրը որոշվել էր դեռ անցյալ տարի նոյեմբեր ամսից, բայց սկսել էինք պատրաստվել վերջին մի քանի օրերում, քանի որ թե՛ ես, թե՛ ամուսինս շատ թեթև ենք բնավորությամբ, ոչ մի դետալի վրա չէինք կենտրոնացել, բայց ստավեց մի էնպիսի հարսանիք, կարծես երկար ժամանակ էինք պատրտասվել այդ առիթին։
Ունեցանք շատ անակնկալներ․ իմ Dance Art studio-ն անմասն չմնաց և անակնկալ պարով դիմավորեցին մեզ մեր բակում, իսկ սաներիս կողմից պատրաստվել էր տեսանյութ, որտեղ բոլորը շնորհավորում էին ինձ, դա շատ հուզիչ էր, բայց այդքանով ամեն բան չավարտվեց։
Եկեղեցու բակում անակնկալ կերպով մեզ դիմավորեցին «Կվարտետ Լիբերտա» -ի գեղեցկուհիները, ովքեր ամբողջ երեկոյի ընթացքում իրենց անզուգական կատարումներով ջերմացրեցին երեկոն:
Իսկ ես և Գևորգը արարողության մուտքի պարի ժամանակ երգեցինք նաև, որն էլ մեծ անակնկալ
էր մեր հյուրերի համար, բոլորը զարմացել էին, չէին սպասում։ Հուզիչ պահերն այնքան շատ
էին, որ հարսնաքույրս ամեն վայրկյան շպարիս էր ուշադրություն դարձնում ու թարմացնում
(ինձ թվում էր մինչև վերջ չի դիմանա խեղճ աղջիկը)
/ծիծաղում է/»:
Հարսնացուի համար առավել հուզիչ պահերից էր հայրական օջախը լքելու և սրահում հայրիկի հետ պարը․ «Չգիտեմ ամեն պահը էմոցիաներով էր լցված, իսկ ամենաամենահուզիչ պահերը տանից դուրս գալու և հայրիկիս հետ պարն էր։ Հայրս մի ուրիշ աշխարհ է ինձ համար, իսկ, երբ իմ լավ ընկեր Արսեն Գրիգորյանը կատարեց իր «Հայրիկի մաղթանք» երգն ու շնորհավորեց, այդ րոպեներն էլ ավելի անմոռանալի դարձան ինձ համար։ (Ամբողջ պարի ընթացքում հազիվ հազ էի զսպում արցունքներս, հաճախ նույնիսկ չէր էլ ստացվում )։
Մեր հարսանյաց արարողությունը խենթ պահերով էր լեցուն, նույնիսկ ավարտն ազդարարող երգը միացնելու ժամանակ ինձ թվաց կամ սխալ են միացրել, կամ կատակում են, որովհետև ժամերն այնքան արագ անցան:
Մենք
շնորհակալ ենք մեր բոլոր հյուրերին, ընկերներին, բարեկամներին, մեր համար այդչափ կարևոր
ու սպասված օրը մեզ հետ կիսելու, անկեղծ սրտով ուրախանալու և մաղթանքներ հղելու համար:
Չգիտեմ, մեր հարսանիքի անձնակազմն ուրիշ էր»։
Դե, իսկ
ես և ԱՐԽԱ բլոգ լրատվական կայքի ողջ անձնակազմը միանում ենք արդեն հնչեցված բոլոր շնորհավորանքներին,
և ցանկանում, որ նորաստեղծ ընտանիքն ապրի Աստծո օրհնության ներքո։
Նյութը
պատրաստեց՝ ԱՆՆԵ ՄԱՐԻ










Комментарии
Отправить комментарий