Փոքրիկ Դանան ընդհամենը 6 տարեկան է, բայց արդեն հասցրել է որոշակիորեն քայլեր անել մանկական շոուբիզնեսում: Արխա բլոգ մշակութային կայքն օրեր առաջ կազմակերպեց Unique awards ամենամյա մրցանակաբաշխություն, որտեղ Դանան ևս պարգևատրվեց: Իսկ ահա այսօր ցանկացանք մեր հետևորդներին ներկայացնել Դանային։
Ողջույն Դանա, ուրախ եմ, որ քո պես տաղանդաշատ փոքրիկն իմ հյուրասրահում
է: Ինչպե՞ս ես:
Ողջույն, լավ։
Շնորհակալ եմ ինձ հրավիրելու համար։
Դանա, համոզված եմ խաղեր ես խաղում: Ո՞ր խաղն ես ամենից շատ
սիրում:
Գրեթե ժամանակ
չեմ ունենում խաղեր խաղալու, սակայն իմ ամենա սիրելի խաղը պահմտոցին է։
Ընկերներ շա՞տ ունես: Ինչո՞վ ես սիրում զբաղվել նրանց հետ:
Այո, ընկերներ
շատ ունեմ, բայց ամենա շատը սիրում եմ մեր նկարահանումները, որտեղ մենք խենթություներ
ենք անում և խանգարում ամբողջ ընթացքը։
Ինչպե՞ս է քո իսկական անունը, և ինչպե՞ս որոշեց, քո բեմական
կեղծանունը:
Իմ իսկական անունը
Դիանա է։ Երբ նոր էի սկսել խոսել ներկայանում էի որպես Դանա,և այդպես էլ շարունակվեց։
Շատ քիչ մարդիկ գիտեն իմ իսկական անունը , անգամ ես չեմ արձագանքում, երբ ինձ Դիանա
են ասում ։ Եվ այսպես ծնվեց իմ բեմական անունը։
Ինչպե՞ս ստեղծվեց առաջին երգդ, և ո՞վ բացահայտեց երգելուդ տաղանդը։
2019 թվականին
ամանորյա նկարհանման օրերն էր, երբ իմ շատ սիրելի պրոդյուսր Արփինե Գյուրջինյանը մայրիկիս
ասեց, որ ես պետք է երգեմ, քանի որ ունեմ ձայնային տվյալներ։ Մայրիկս շատ մեծ դժվարությամբ
համաձայնեց, իսկ բեմում ինձ արդեն ուղեկցեց Սարո Հակոբյանը։
Իսկ ի՞նչ էիր զգում այդ պահին։
Շատ էի վախենում,
քանի որ առաջին անգամ եգելու էի բեմում, բայց Սարո Հակոբյանն ամուր բռնեց ձեռքս, և
ես այդ պահին կարծես հաղթահարեցի վախս։ Երգի ասպարեզում ինձ բացահայտելու համար հատուկ
շնորհակալություն եմ հայտնում Արփինե Գյուրջինյանին և Սարո Հակոբյանին։
Բացի երգից ինչո՞վ ես զբաղվում։
3 տարեկանից հաճախում
եմ կովկասյան պարերի «Rob Style» պարային ստուդիայում, իսկ այսօր նաև վարում եմ Երկիր
Մեդիա հեռուստատեսությամբ «Փոքրիկ երկիր» մանկական հաղորդաշարը։
Այնքան տաղանդավոր փոքրիկ ես, որ և՛ երգում ես, և՛ պարում, և՛
մանկական «Փոքրիկ երկիր» նախագծի հաղորդավարն ես: Սիրո՞վ ես անում այս ամենը։
Ունեմ բարդ բնավորություն,
եթե ինձ դուր չի գալիս մի բան, չեմ անի։ (Այ, օրինակ գրել չեմ սիրում։ /Ծիծաղում է/)
Մոտ ժամանակներս պատրաստվում ես ունենալ նոր երգ: Ինչի՞ մասին
է այն:
Երգս լինելու
է անակնկալ։ Ասեմ, որ չարաճճի աղջկա մասին է, ով չի սիրում դպրոցը, բայց փոխարենը հաճախում
է տարբեր խմբակներ։
Այս տարի դպրոց չես հաճախելու, սակայն կուզեի լսել նաև քո մաղթանքն
այն փոքրիկներին, ովքեր պետք է առաջին անգամ ոտք դնեն դպրոց:
Ճիշտ է 6 տարեկան
եմ, բայց այս տարի չեմ գնալու դպրոց, իսկ իմ հասակակիցներին մաղթում եմ կանաչ ճանապարհ
դեպի գիտելիքի աշխարհ։
Մրցանակներ շա՜տ-շա՜տ ունես, և օրեր առաջ ստացար նաև Unique
awards մրցանակը: Ի՞նչ ես զգում այն ժամանակ, երբ ստանում ես հերթական ոգևորող նվերը:
Այո, ունեմ 7
դիպլոմ և 7 մեդալ։ Առաջին մրցանակս եղել է 2017 թվականին, երբ 3 տարեկան էի։ Այդ ժամանակ
ես ինձ շատ լավ եմ զգում, քանի որ ամեն մրցանակից հետո մայրիկս ինձ ևս մի մեծ նվեր
է անում։
Վերջում կցանկանայի նաև իմանալ, թե երգի պրեմիերայից բացի ի՞նչ
անակնկալ է սպասվում մեզ առաջիկա ամիսներին:
Անակնկալներ շատ
կլինեն։ Այս պահին ամբողջովին տարված եմ երգովս և տեսահոլովակովս, քանի որ ուզում եմ
շատ լավը լինի։
Շնորհակալ եմ, որ եկար ինձ հյուր Դանա։ Համոզված եմ, տարիներ
անց ես մեծ հպարտությամբ տեսնելու եմ քո հաջողությունները և հպարտանամ, որ ունեցել
ենք այսքան գեղեցիկ զրույց։
Ես էլ եմ շնորհակալ։
Հ․Գ․ Փոքրիկ Դանայի տարիքը
հաշվի առնելով, զրույցի ընթացքում մեզ օգնեց նրա մայրը, ինչի համար ևս հայտնում ենք
մեր խորին երախտագիտությունը։







Комментарии
Отправить комментарий