«Էնջի Բեջանիի պատրաստած աննախադեպ անակնկալը հյուրերին»

Օրեր առաջ՝ սեպտեմբերի 16-ին, ծննդյան 11 ամյակն էր տոնում Էնջի Բեջանին, նույն ինքը՝ Candy Angie-ն։ Նվերներ, հյուրեր, հաճելի ակնթարթներ ունեցած փոքրիկ արտիստուհին իմ հյուրասրահում հայտնվեց և տպավորիչ պահերի մասին կիսվեց։ Կեսգիշերն անց, երբ ազդարարվեց 12-ը, մայրիկը՝ Էլենը, տորթով, նվերներով և հրավառությամբ շնորհավորեց դստերը, իսկ ամենից տպավորիչ մատուցված անակնկալը տեսահոլովակն էր, որտեղ ողջույնի և շնորհավորանքի խոսքեր էին ուղղել Էնջիին մտերիմներն ու ընկերները, հարազատներն ու կոլեգաները։

«Այնքան էի շոյվել մայրիկիս և ընկերներիս մաղթանքներից, որ  վստահաբար կարող եմ ասել, որ տեսանոյթն ավելի արժեքավոր և մնայուն էր, քան հազարավոր փաթեթավորված նվերները։ Ծնունդս ազդարարեցի ջարդելով կասսան, որն արդեն ավանդույթ է։ Ամեն տարի ես հավաքում եմ որոշակի գումար հատուկ այդ օրվա համար։ Եվ օրվա շարունակությունը եղավ փոքրիկ հավաքույթը, որտեղ ներկա էին տատիկս, մայրիկս (ցավոք հարգելի պատճառներով պապիկս ներկա չէր), սիրված երգչուհի Լենա Ղազարյանը, միջազգային մրցույթների կազմակերպիչ Արմանդո Ղուկասյանը և ինձ հարազատ մարդիկ»։

Էնջին պատմեց նաև, որ ծննդյան օրը պատրաստել էր անակնկալ իր հյուրերի համար՝ նոր երգ, որը նվիրվում է բոլոր տատիկներին ու պապիկներին։

«Մի գեղեցիկ օր պապիկս ինձ խնդրեց, որ անպայման մի երգ նվիրեմ իրեն և տատիկիս՝ տանգոյի տեսքով, որի ներքո հետագայում կպարեն բոլոր պապիկներն ու տատիկները ։ Նրա ցանկությունն էր, որ երգի մեջ և առհասարակ կյանքում տատիկն ու պապիկը լինեն միշտ միասին, լինեն իրենց թոռնիկների կողքին, լինեն երկուսով՝ հավերժ։ Ուզում եմ, որ յուրաքանչյուրս սիրենք և ժամանակ տրամադրեք մեր պապիկ-տատիկին, որ գնահատենք նրանց, չէ որ նրանք անգին են»։ Մայրս, ով իմ բոլոր երգերի հեղինակն է, միշտ շեշտում է, որ պապիկն ու տատիկը իմ կյանքի պատմությունն են, ինչպես նաև իմ անցյալը։ Պետք է երբեք չմոռանամ և չուրանամ նրանց»։

Զգացողությունների և տորթի մոմերը փչելիս պահված երազանքի մասին խոսելիս ասաց

«Բոլորս էլ սպասում ենք մեր տարեդարձի օրվան և ցանկանում ենք, որ այդ օրը շուտ գա, և ստանանք շատ նվերներ ու շնորհավորանքներ։ Ի դեպ նշեմ, որ ունեցել եմ շատ համեղ տորթ, որը պատրաստել էր ինձ համար  Mono Patisserie-ն։ Իսկ երազանքի մասին կասեմ հետևյալը կա մի խոսք՝ երբեք մի բարձրաձայնիր երազանքիդ մասին, հակառակ դեպքում այն չի իրականանա»։

Ամփոփեցինք միասին նաև 10 ամյակը, և թևակոխեցինք 11-ը։

«Այս մեկ տարվա ընթացքում հասցրեցի մասնակցել «Miss Super Star Europe-2020» Հռոմում կայացած գեղեցկության մրցույթին, որտեղ ներկայացնում էի ԱՄՆ-ն․արժանացա «Miss Queen» տիտղոսին։ Իսկ Իտալիայում կայացած «Viva Italia-2020» երգի միջազգային մրցույթում արժանացա առաջին պատվավոր հորիզոնականին։ Հավելեմ, որ դա այն ժամանակահատվածն էր, երբ դեռ նոր էր սկսվել պանդեմիան Իտալիայում,  վերադարձա Հայաստան, այստեղ ևս սկսվեց։ Ստեղծված հոգեվիճակից ծնվեց նաև իմ «World peace» տեսահոլովակը, որը միասնության կոչն էր աշխարհին ուղղված Covid 19-ին։ Ինձ ուրախացրեց այն փաստը, որ այդ երգը հնչեց տարբեր երկներում, ինչպիսիք են՝ Շրի Լանկան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Անգլիան։  

Եվ միայն  վերջերս մասնակցեցի Ձեր կայքի կողմից կազմակերպված Unique awards 2020 ամենամյա մրցանակաբաշխությանը։ Շնորհակալ եմ նաև, որ այս հաճելի ու գեղեցիկ օրս լուսաբանեցիք arxablog կայքով»։

Դե իսկ ինձ մնում է ևս մեկ անգամ շնորհավորել փոքրիկ, բայց միևնույն ժամանակ տաղանդաշատ աղջնակին ծննդյան օրվա կապակցությամբ և ցանկանալ նրան քաջ առողջություն և նորանոր վերելքներ։

 

Հարցազրույցը՝ Արամ Խաչատրյանի/ԱՐԽԱ/

Комментарии