«Երեխայի և Ընտանիքի Զարգացման Կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող Կոտայք Ինֆոտուն ծրագրի մի խումբ կամավորներ այսօր շատ հետաքրքիր ու կարևոր այցելություն ունեցան՝ «Հրազդան քաղաքում գործող արտադրամասերն ու գործարանները» նախաձեռնության շրջանականերում։ Այս անգամ հյուրընկալվել էին Green Farmer-ում, այն Հայաստանում հիմնադրված բանջարեղեն և մրգեր աճեցնող ընկերություն է, որի նպատակը սպառողի համար բնական, էկոլոգիապես մաքուր և համային որակներով նախատիպը չունեցող արտադրանք ստեղծելն է, ինչպես նաև, Հայաստանում արտադրական ոլորտի զարգացմանը և աշխատատեղերի ավելացմանը նպաստելը։
Փոխտնօրեն Արմեն Բաբայանի հյուրընկալ սենյակում կամավորները ստացան սպառիչ պատասխաններ թե՛ ջերմոցային տնտեսության, թե համագործակցության, և թե աշխատանքի ու աշխատակիցների վերաբերյալ իրենց հուզող բոլոր հարցերին։ Առաջին բլոկը ստեղծվել է 2018թ.ի դեկտեմբերին, իսկ 2րդ բլոկը՝ հաջորդ տարում։ Ինչպես նշեց պարոն Բաբայանը՝ մշակաբույսերի փոշոտումը տեղի է ունենում բնական ճանապարհով՝ մեղուների միջոցով, ինչը նպաստում է բարձրորակ, համեղ ու էկոլոգիապես մաքուր բանջարեղեն՝ մասնավորապես լոլիկ ստանալուն։
Զրույցի ընթացքում նշվեց նաև, որ Գրին Ֆարմերը անցել է միջազգային սերտիֆիկացում, ինչն իրենից ենթադրում է խիստ պահանջների կիրառում ինչպես աշխատանքային մոտեցման հանդեպ, այնպես էլ բերքի աճեցման, որակի։
Սերտիֆիկացման արդյունքում 100 հնարավոր միավորից ՍՊԸ-ն ստացել է 94 միավոր, որը բավականին բարձր ցուցանիշ է, և կազմակերպությունը իր պրոդուկտը կարող է արտահանել ցանկացած երկիր՝ առաջիկա հինգ տարիների ընթացքում։
Արտադրական ողջ պրոցեսի ընթացքում իրականացվում է մշտադիտարկում թե պրոդուկտի, թե ջրի և թե հողի որակի վրա և ամենաչնչին շեղում գրանցելու դեպքում համակարգն ահազանգում է /Բաբայանը ժպտում է․ մեջբերում․ /շարունակությունը․․․/
https://my-child-family.blogspot.com/2020/09/green-farmer.html





Комментарии
Отправить комментарий