Մշակույթի թատրոն ստուդիայի գեղարվեստական ղեկավար Քնարիկ Սասունյանն իր սանի՝ Աբել Հովսեփյանի հետ միասին, ներկայացրեցին նոր երգ՝ «Հայաստան Արցախ իմ տուն»

Մշակույթի թատրոն ստուդիայի գեղարվեստական ղեկավար Քնարիկ Սասունյանն իր սանի՝
Աբել Հովսեփյանի հետ միասին, օրեր առաջ նոր
երգով հանդես եկան, որն էլ կոչվում է «Հայաստան Արցախ իմ տուն»։ Երգը գրվել էր դեռևս
մինչ համավարակը և պատերազմը, սակայն ստեղծված իրավիճակի պատճառով վերջերս հանձնվեց
հետևորդներին։ Երկարատև դադարից հետո, ստուդիան կվերսկսի իր լայնածավալ գործունեությունը
և նորից կկրթի տաղանդաշատ սերունդներին, իսկ ընդունելության համար հայտարարությունները
շատ չեն ուշանա։

«Կայացավ շատ սպասված բարեգործական համերգ-հուշ երեկոն՝ Հայոց բանակի օրվա կապակցությամբ՝ նվիրված պատերազմում նահատակված զինվորների հիշատակին, որի հասույթն ուղղվեց վիրավոր զինվորների ընտանիքներին: Իմ սանի հետ միասին նույնպես ցանկաթյուն հայտնեցինք միանալ այս կարևոր, բարի նախաձեռնությանը: Հանդիսանալով երգի խոսքերի հեղինակ, համերգին դուետով ներկայացանք՝ երկու տարբեր սերունդներ, բայց միմյանց լրացնող։

Առավել քան հատկանշական է, որ երգը գրվել է հենց Աբելի համար և սա
իր առաջին հեղինակային երգն է: Համոզված եմ, որ ամեն անգամ ներկայացնելով «Հայաստան
Արցախ իմ տուն» երգը, այն պիտի ապրի և ապրեցնի մեզ՝ Ներկայի և Ապագայի խորհրդով»,-
նշում է Քնարիկ Սասունյանը, ապա հավելում․ «Ինձ շատ հարազատ անձնավորություն Լուսինե Նազարյանը, ով բազմաթիվ
բարեգործությունների հեղինակ է, իրագործեց ևս մեկ հրաշալի նախաձեռնություն, որից անմասն
չմնացինք նաև մենք՝ ես և սանս։ Շնորհակալ եմ, որ կաս»։
Իսկ մենք առաջարկում ենք լսեք և վայելեք այս գեղեցիկ արարումը, որը կոչվում է․«Հայաստան Արցախ
իմ տուն»։

Комментарии
Отправить комментарий