Հայ փոքրիկի պայթեցնող ելույթը Gyurjinyan awards-ի ժամանակ

 

Օրեր առաջ տեղի ունեցավ Gyurjinyan ամենամյա փառատոնը, որտեղ ելույթ էին ունենում տաղանդաշատ փոքրիկները, իսկ օրվա հատուկ հյուրն էր ճանաչված երգչուհի Սոնա Շահգելդյանը։ Միջոցառմանը կանդրադառնանք օրեր անց, կներկայացնենք զրույց Արփինե Գյուրջինյանի հետ, բայց այժմ կցանկանայինք կիսվել ամենատպավորիչ ակնթարթով, որը մեզ պարգևեց Դանա Հարությունյանը։ 

Ամպերի մեջ ճախրելով, երգի հոգեթով հնչյունները փոքրիկը հասցրեց հանդիսատեսին և շատերին պարգևեց արցունքներ ու ժպիտ։ Դանային բեմում օգնում էին (պարակցում էին)  «Աերա Արտ» պարային ստուդիայի սաները, գեղարվեստական ղեկավար Ծովինար Ջիլավյան։

Հիշեցնենք, որ Դանան արդեն մեկ տարի է երգարվեստում և հեռուստատեսությունում, ու այս կարճ ժամանակում հասցրել է սիրվել շատերիս կողմից։ Առաջարկում եմ դիտել այս տպավորիչ և անզուգական կատարումը Դանա Հարությունյանի մատուցմամբ։

 




 


Комментарии