Օրեր
անց՝ ապրիլի 7 ին, Սպենդարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, ժամը 20:00-ի, տեղի կունենա
«Արշալույս» խորագիրը կրող մենահամերգը: Երեկոյի նախապատրաստական աշխատանքներից
տեղեկացանք հայ երգի անզուգական կատարող, սիրված և ճանաչված երգչուհի Գոհար Հովհաննիսյանից։
«Համերգի խորագիրն է
«Արշալույս», ուստի հավատանք, որ այս արշալույսը կտեսնենք։ Յուրաքանչյուրս այս չարաբաստիկ
պատերազմից հետո, դժվարանում ենք ապրել, արարել և ընդանալ կյանքի հունով, բայց ՏՂԵՐՔԸ
ՄԵՐ ԱՊՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ԻՐԵՆՑ ԿՅԱՆՔԸ ՆՎԻՐԵՑԻՆ, և մենք պարտավոր ենք ՉԹՈՒԼԱՆԱԼՈՒ և ԱՊՐԵԼՈւ»։
Երգչուհու խոսքով, այդ
օրը իրենից զատ երգով հանդես կգա Դավիթ Ամալյանը․
«Ասեմ, որ այդ օրն ինձ հետ մեկ երգով հանդես կգա Դավիթ Ամալյանը,
ում որդին նույնպես իր կյանքը նվիրեց ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ԿՅԱՆՔԻ։ Ինչքան ապրենք, պետք է մեծարենք
Հերոս Ծնած Մայրերին։ Համերգային դահլիճում կիսով չափ հրավիրված են լինելու Հերոսածին
Մայրեր, և խոնարհումս երգի միջոցով պետք է փոխանցեմ Իրենց»,- նշում է երգչուհին,-«Տոմսերը
վաճառվում են բոլոր տոմսարկղերում։ Եկեք Միասին Մեծարենք Մեր Մայրերին»,- զրույցն ամփոփեց
երգչուհի Գոհար Հովհաննիսյանը։

Комментарии
Отправить комментарий