Անուշ Ավագյան «Հայաստան» - Anush Avakyan "Hayastan" - երգի պրեմիերա

Singer: Anush Avakyan 

Music & Lyrics: Mane Hakobyan 

Arrangement: Edgar Hakobyan 

Director: Artyom Abovyan 

D.O.P: Artyom Abovyan 

Editor: Eduard Matentsyan 

Costume Designer: Aram Nikolyan 

Makeup: Sati Yengoyan 

Hairstylist: Lev Kazaryan 

Photographer: Artakk Hovhannisyan 

Special thanks to Arthur Manukyan 

Production: GlobalArts, Garbis Titizian


«Հայաստան» / "Hayastan" song lyrics Արևի, բարևի երկիր, Քարերի սարերի երկիր Իմ հող հայրենի Քեզ լքել չի լինի: Խաչերի, քաջերի երկիր Վանքերի, ջանքերի երկիր Մեր հող հայրենի Մեզ հազար երանի, Որ ունենք նման երկիր Մայրենի լեզու և գիր Աղոթարան ու տաղարան` Համ գաղթի, համ գովերգի: Մենք ունենք անուշ երկիր Պաղ ջրի, համով բերքի, Անհիշելի ժամանակներից ես Ոչ ոք չի հերքի: Դե քելե հայեր ջան Հայ ազգին, հային արժան Փառք տա՛նք , շենացնե՛նք Մեր Հայաստանը
Պապերի, տատերի երկիր Դարերի, գրերի երկիր Իմ հող հայրենի Կյանքս քեզ թող լինի: Երազի, մուրազի երկիր Ծիրանի, ցորենի երկիր, Մեր հող հայրենի Հայերի սպեղանի, Մենք ունենք հզոր Բանակ Պի՛տ տանենք միշտ հաղթանակ Քաջերին վայել ապրենք ու Տանք որակ, ոչ թե քանակ, Մենք ունենք ճերմակ մի լեռ Օտարի հողում է դեռ, Պիտի ետ բերենք կորցրածը Ամենն առջևում է դեռ:

Комментарии