Շնորհավոր Անկա, շնորհավոր տոնդ ռադիո

Արխա բլոգ մշակութային կայքը սիրով շնորհավորում է ռադիո հաղորդավարներին և բոլոր նրանց, ովքեր առնչվում են ռադիոյի հետ, գլխավորությամբ ռադիոհաղորդավարուհի Անկայի, մաղթելով անխափան եթերներ և հաճելի հյուրեր:

Դե, իսկ մեր գործընկերուհին իր պաշտոնական էջերում գրել է. «Այսօր ռադիոյի միջազգային օրն է: Սիրով շնորհավորում եմ բոլոր գործընկրներիս,մաղթում ուրախ և պոզիտիվ եթերներ, հաղթանակած նախագծեր և բազմահազար ռադիոունկնդիրներ… Իմ շատ սիրելի «Ռադիո ջան» ռադիոկայան, Շնորհավորում եմ և մաղթում մեզ ուրախ և երկարընթաց եթերներ.. Թող,որ ռադիեր բառի նման, որը լատիներենից թարգմանաբար նշանակում է ճառագայթ, մեր ուրախ ու պոզիտիվ եթերները միշտ այդքան երջանկություն պարգևեն մեր ռադիոլսողներին:

Մեծն գյուտարար Պոպով, շնորհակալ եմ: Ռադիո. ինչ իմանայի որ կյանքիս այս պատահականությունը կարող էր հիմնովին փոխել թե՛ ինձ, թե՛ կենսակերպս և թե՛ անգամ անունս.. Սիրով՛ Ձեր Անկա #anka #radiojan #host #blogge»,- գրել է Անկան:

Комментарии