Հայրենիք - Տիգրան Ուգուջյան - երգի պրեմիերա

ՀԱՅՐԵՆԻՔ
Տիգրան Ուգուջյան

Հեղինակ՝ Րաֆֆի Ալթունյան
Գործիքավորում՝ Harmony Records (Արտակ Զեյնալյան, Ռազմիկ Բաղդասարյան)
Հարվածային գործիքներ՝ Լևոն Հախվերդյան
Բաս կիթառ՝ Արթուր Մալիտվին
Շեփոր՝ Լևոն Պուչինյան
Օպերատորներ՝ Հայկ Ներսիսյան և Հարություն Հարությունյան
Մոնտաժ՝ Կարեն Բաղինյան
Հագուստ և էկո-կոլաժ՝
Գայանե Մանուչարյան




Հայրենիք, կյանքս քեզ համար
Ես կտամ իմ կռիվն արդար,
Սահմանին՝ խրամատում կանգնած,
Գիշերով իմ աչքերն են բաց,
Որ հսկեն մինչև լուսաբաց:
Հողդ սուրբ թանկ է ինձ համար
Տղերքիդ անուններն անմար
Մայրերիդ աղոթքները լուռ
Կպահեն զինվորիդ ամուր
Կդառնանք քեզ համար մի բուռ:

Կրկներգ (2x)
Հայրենիք, իմ սրտում անունդ թանկ
Կմնա ու կապրի ամբողջ մի կյանք
Դեռ պիտի գարուններ հազար բացվեն,
Վերքերդ ոչ, բայց ցավերը քո կանցնեն:

Պատմության էջերը թերթած,
Դու ունես մեզ համար կերտած,
Սուրբ վանքեր դարերից եկող,
Պապերիս շիվերով լի հող
Ես հիմա դարձել եմ կրող
Քո անունը իմ հայրենիք
Ինձ համար դու տուն ես ու տանիք
Ու պիտի շենացնեմ ես քեզ,
Որ մանկան աչքերում փայլես,
Դու հպարտ միշտ առաջ քայլես:
Կրկներգ (3x)
Հայրենիք, իմ սրտում անունդ թանկ
Կմնա ու կապրի ամբողջ մի կյանք
Դեռ պիտի գարուններ հազար բացվեն,
Վերքերդ ոչ, բայց ցավերը քո կանցնեն:


Комментарии