Եվա Եգանյան-Եկ այս գիեշեր-երգի պրեմիերա

Ժողովրդական երգչուհի Եվա Եգանյանը ժամեր առաջ նորությունով է հանդես եկել։ «Եկ այս գիշեր» երգը նորովի մատուցած երգչուհին, կիսվել է մեզ հետ և պատմել տարված աշխատանքների մասի։

«Երգը սիրո մասին է, որը հայտնի է և սիրված: Երաժշտության հեղինակը Սուսաննա Կարապետյանն է, խոսքերը՝ Արմայիս Սահակյանինը: Գոծիքավորումն ինձ անակնկալ նվեր եղավ անցյալ տարի ծննդյանս օրը՝ Խաչիկ Սահակյանի կողմից (այդ ժամանակ կարանտինային ժամանակարջան էր): «Եկ այս գիշեր» երգում նվագել են պրոֆեսիոնալ երաժիշտներ, որոնց թվում են ընտանիքիս անդամները՝ հայրս (ակորդեոն) և եղբայրս (հարվածային գործիքներ)»:-Հարցին, թե ու՞մ է նվիրել երգը, Եվան պատասխանեց․«Երգը կոնկրետ հասցեատեր չունի»,-հավելեց երգչուհին և եզրափակեց զրույցը։ Իսկ մենք առաջարկում ենք վայելեք Եվա Եգանյանի քաղցրահնչյուն կատարումը։

Music: Susanna Karapetyan Lyrics: Aramayis Sahakyan Arrangement & piano: Khachik Sahakyan Solo guitar: Artur Soghoyan Bass guitar: Vardan Araqelyan Accordeon: Boris Yeganyan Drums: Hovsep (Hoso) Yeganyan Percussion: Eduard Harutyunyan Mix & mastering: Arman Avetisyan (S’Harmony studio)


Комментарии