Զարեհ ուրախ եմ,
որ հանդիպեցինք իմ հյուրասրահում և այն էլ լավ առիթով։ Տեղեկացնեմ մեր հետևորդներին,
որ նորությունով ես հանդես եկել․ Օրեր առաջ տեղի ունեցավ քո «Անկում դեպի վեր» երգի և տեսահոլովակի
պրեմիերան, ինչի առիթով սրտանց շնորհավորում եմ։ Կխնդրեի լուսավորես ինձ և հետևորդներիս,
թե ինչպե՞ս ստեղծվեց երգը, հետագայում նաև տեսահոլովակը։ Ու՞մ նախաձեռնությունն էր։
Պատերազմի ավարտից հետո, ինչպես շատերի մոտ, այնպես էլ՝ իմ,
բավականին ծանր հոգեվիճակ էր, և այդ իրավիճակից
ելնելով, ընկերներիցս՝ Մերի Պողոսյանը, ով ապրում է հայրենիքում, գրել էր մի հոգու
քերթված և այդ պոռթկումով կիսվեց ինձ հետ։ Ուղարկեց այն, ես կարդացի, և անմիջապես պատասխանելով,
ասացի նրան, որ սա մեղեդի է: Միասին համաձայնության գալով՝ մի քանի օրում գրեցի մեղեդին,
իսկ ավելի ուշ, որոշվեց նաև վերնագիրը, ով առաջարկեց իմ վաղեմի ընկեր՝ Էդուարդ Մանվելյանը,
և երգն անվանվեց՝ «Անկում դեպի վեր»։ Հետո, երբ արդեն պիտի մեկնեի հայրենիք, ինձ մոտ
ցանկություն առաջացավ նկարահանել երգի տեսահոլովակը։ Հրաշալի ռեժիսոր՝ Արեն Բայադյանի
շնորհիվ, ստեղծվեց նաև տեսահոլովակը, և այսօր, այն ներկայացնում ենք ձեզ, իսկ թե ինչպիսինն
է երգը, արդեն կորոշի լսարանը։
Տեսահոլովակի
հիմքում ընկած են պատերազմական դեպքերը: Այն համարենք հոգու պոռթկում, թե՞ աշխարհին
ևս մեկ անգամ ի լուր դարձնելու փորձ:
Երգը և տեսահոլովակը իրենց նեդաշնակությամբ ավելի շուտ աղոթք
է։ Մեր պարտության պատճառը, մեր հոգեկրթության և սխալ տեղեկատվության պակասից էր, և
այն, որպես արթնացման ուղերձ է մեր ազգին:
Ցանկությունս մեկն է՝ սիրենք մեր հայրենիքը՝ մեր մոր պես, սիրենք Աստծուն՝ մեր անձի պես, և որքան կարող ենք սիրո իմաստությամբ լցվենք, այնժամ ամեն ինչ հրաշալի կլինի մեզ համար, իսկ երգը, որպես աղոթք՝ և ինչու չէ, նաև բողոք, թող արթնացնի մեր ազգին և սթափեցնի, որ չչարանանք իրար հանդեպ ու հարգենք միմյանց։
Զարեհ, իսկ ինչպիսի՞ արձագանքներ եղան:Արձագանքը բավականին դրական և տպավորիչ էր առաջնադիտմանը ներկա գտնված հյուրերի համար։ Գրեթե բոլոր ներկաները լուռ արտասվում էին ողջ երգի ընթացքում:
Ու՞մ կարծիքն եք թերևս առավել կարևորում:
Բարեկիրթ և խստապահանջ հանդիսատեսի, քանի որ մենք կյանք ենք
տվել մեր զավակին երգի և տեսահոլովակի տեսքով: Իսկ իմ գրեթե բոլոր ընկերները արվեստի
մարդիկ են, և առաջին հերթին նրանց կարծիքն եմ կարևորում:
! Պրեմիերայի
օրը ողջույնի ելույթով ներկայացան նաև մեր
բոլորի կողմից սիրված և ճանաչված արտիստները՝ Արամոն, Քրիստ Մանարյանը, Եվա Եգանյանը
և այլոք․․․
Շնորհանդեսին ներկա էին իմ երաժիշտ-երգիչ, բանաստեղծ, նկարիչ,
դերասան և մշակութային այլ ասպարեզներ ներկայացնող ընկերները, իսկ իրենց ողջույնի երգով
և խոսքով ողջունեցին ընկերներիցս՝ Քրիստ Մանարյանը, Ազատ Աբրահամյանը, Դավիթ Ամալյանը,
Արամոն, Վահե Քոչարը, Գրիգոր Բաղդասարյանը, Եվա Եգանյանը, Հենրի Ասատրյանը, դաշնակահարներ,
Արսեն Ղազարյանը և Հայկ Նավասարդյանը, իրենց խոսքով՝ Սամվել Սևադան, Գրիգոր Մաչանենցը,
Արսեն Ղազարյանը, ռեժիսոր՝ Արեն Բայադյանը, և երգի խոսքերի հեղինակ՝ Մերի Պողոսյանը:
Ամբողջ շնորահանդեսի ընթացքը ներկայացրեց ընկերս՝ դերասան՝ Կարեն Հովհաննիսյանը:
Կա՞ մի բան, որ
կցանկանայիք ավելացնենք զրույցին:
Շնորհակալությունս եմ հայտնում ընտանիքիս, հեռու և մոտ բոլոր
ընկերներիս, ովքեր խրախուսեցին և աջակցեցին մինչ այժմ։ Շնորհակալությունս նրանց, ովքեր
իրենց ներկայությամբ օրս գեղեցիկ ու հիշարժան դարձրեցին: Երախտագիությունս՝ Սարյան
փողոցի վրա գտնվող «Մուսա» ռեստորանի տնօրինությանը, որ սիրահոժար տրամադրեցին իրենց
ռեստորանը, և կազմակերպեցին հյուրասիրություն, գոհացնելով բոլոր ներկաներին՝ իրենց
բարեհամբույր մոտեցմամբ և ուշադրությամբ: Շնորհակալությունս լոգո-դիզայներ Դավիթ Դոխոլյանին,
«Prof Studio»-ի Վահե Մելքոնյանին՝ գեղեցիկ լուսանկերների համար, ամբողջ նկարահանող
անձնակազմին և բոլոր-բոլորին։
Ամփոփելով մեր
հաճելի զրույցը ևս մեկ անգամ միանում եմ հնչած շնորհավորանքներին, և վստահաբար ասում․
Ձեր գործը բարի է, իսկ այն ինչը բարությունից է ծնվում, սերմեր է տալիս և ավելի առաջ
գնում։ Շնորհավորում եմ ողջ թիմիդ՝ նման արարման համար։
Իսկ մեր լսարանին առաջարկում եմ վայելեն այն ստեղծագործությունը, որի մասին բարձրաձայնեցինք միասին։ Բարին ընդ ձեզ․․․
Լուսանկարները՝ «Prof Studio» Վահե Մելքոնյանի
Հարցազրույցը՝ Արամ Խաչատրյանի















Комментарии
Отправить комментарий