Անի, դե՛ պատմիր, թե ի՞նչ տպավորություններ ունես մենահամերգից։ Լավ անցա՞վ։
Բառերս այնքան քիչ են, իսկ ոգևորվածությունս՝ շատ։ Մենահամերգիս
երկար էի սպասում, ու շատ սպասելիքներ կար, որոնք ըստ իս իրականացան։ Կար մեծ լարվածությունը,
որը թաքցնել հնարավոր չէր, և ամեն անգամ բեմահարթակ դուրս գալիս սիրտս արագ բաբախում
էր, բայց տեսնելով հանդիսատեսիս, հանդարտվում էի և սկսում ճախրել երգիս նոտաների հետ,
տարածելով սեր, փոխարենը վերցնելով՝ ջերմություն։ Իմ հանդիսատեսն այնքան սիրառատ է,
դա ապրել էր պետք։
Հիացմունքդ
ուղղակի ակներև է Անի։ Իսկ կասես, թե քանի՞ տարի ես բեմում, առավել ևս երգարվեստում։
Շուրջ 12 տարի բեմում եմ։ Իմ դեպքն իրոք այդպիսին է՝ մանկուց
բեմում եմ։ /ծիծաղում է/ Տասներկու տարի, որպես պարուհի եմ բեմահարթակում, իսկ որպես
երգչուհի՝ իննը։
Անի, ելույթներիցդ
մեկի ժամանակ մոռացել էիր երգել։ Ոչ այն պատճառով իհարկե, որ բառերն էիր մոռացել, այլ
նրա համար, որ քո ընկերները ծաղիկների հոսք էին սկսել դեպի բեմ։ Հատկանշականն այն էր,
որ այդ պահին կատարում էիր ընկերներին նվիրված երգդ։ Այդ պահի ապրումներդ կարո՞ղ ես
մտաբերել։
Երբևէ չէի կարող պատկերացնել, որ նման հաճելի ակնթարթ կունենայի,
թերևս այն ամից հիշվողն էր ինձ համար։ Ոգևորությունս ու հիացմունքս, որ ունեմ նման
ընկերներ, խառնվել էր իրար։ Չէի հասկանում՝ երգե՞մ, թե լուռ վայելեմ այդ նվիրական պահը։
Ես ջերմորեն գրկում էի ընկերներիս, ստանում ծաղիկներն ու շնորհավորանքները, այն ինչ
համերգը դեռ շարունակվում էր։ Էսպես ասեմ․ Սիրում եմ, շա՜տ։
Բեմահարթակում
դու կարծես միայնակ չէիր։ Մի շարք դուետներով հանդես եկար այդ օրը։
Այո, զուգերգով հանդես եկա իմ ընկերների հետ։ Փորձեմ նշել և չմոռանամ ոչ մեկի։ Նախևառաջ սկսեմ քույրիկիցս, ով ամեն պահի իմ կողքին է՝ Ինա Մնացականյանը, անզուգական ձայնով, սիրված ու ճանաչված Սոնա Շահգելդյանը, «Մանկական Եվրոտեսիլի» իմ ձեռքբերումները՝ Մարիա Պետրոսյանը և Նարեկ Մարկոսյանը, «Փոքրիկ երկիր» հաղորդաշարի իմ գործընկեր՝ Սուսի Հակոբյանը, բեմում ինձ հետ էին «Կռունկ» պարային անսամբլը, որտեղ 12 տարի ուսանել եմ, նաև լավագույներից՝ «Angels dance studio»-ն էր այդ օրը ինձ հետ։ Բեմահարթակում էին նաև գեղեցկուհիներ-մոդելներ, ովքեր ներկայացրեցին «Gart» նորաձևության տան զգեստները։
Եվ անպայման նշեմ, որ համերգի պատասխանատու աշխատանքը՝ վարելու գործընթացը վստահվել էր Արսեն Խաչատրյանին ու Մարինա Ներսիսյանին, ովքեր իրենց գործի վարպետներն են և դա բազմիցս են ապացուցել։
Մենահամերգ
կազմակերպելը բավականին բարդ գործընթաց է, հատկապես վերջին դեպքերի զարգացումից հետո։
Զգացի՞ր ինքդ այդ դժվարությունը։
Այո, Արամ, համերգ կազմակերպելը բավականին բարդ է, և քո սեփական
փորձից արդեն հասկացած կլինես, բայց ինձ համար շատ հեշտ էր, քանզի կողքիս ուժեղ թիմ
էր կանգնած։ Կցանկանայի առանձնացնել ծնողներիս և Արփինե Գյուրջինյանիս, ովքեր ամեն
ջանք ու եռանդ չխնայեցին։ Իրականում այնքան ոգևորված եմ, որ չէի ցանկանա այլ անուններ
նշել, որպեսզի հետագայում մոռացած չլինեմ ոչ մեկին և անհարմար դրության մեջ չընկեմ։
Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր կողքիս էին, իմ հանդիսատեսին ու բոլոր-բոլորին։
Համոզված եմ,
որ քո այս քայլերով ուղևորվում ես ավելի մեծ ասպարեզ ու մեծ բեմեր։ Շնորհավորում եմ
ու շնորհակալ, որ ժամանակիցդ հատկացրեցիր նաև ինձ։
Սիրով, ինքս եմ շնորհակալ։
https://www.facebook.com/media/set?vanity=ani.mnatsakanyan.official&set=a.296507858569610























Комментарии
Отправить комментарий