ԼԻԴՈՒՇԻԿ - ԵՐԳԻ ՊՐԵՄԻԵՐԱ - ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երգ, նվիրված աշխարհի ամենաբարի էակներին՝ մայրերին։ Լիդուշիկի նոր տեսահոլովակը, որը նվիրված է գեղասահքի Հայաստանի չեմպիոն Սլավիկ Հայրապետյանի մայրիկին՝ Արմինե Հայրապետյանի հիշատակին։

Այս հրաշալի երգի խոսքերի հեղինակն է Ավետ Բարսեղյանը, իսկ երաժշտությունը Էդգար Ալեքսանյանինն է։ Հուզիչ և սրտամորմոք երգը կդիպչի այն ունկնդրի սրտին, ով կլսի այն, թեկուզ մեկ անգամ։ Տեսահոլովակն էլ իր հերթին գեղասահքի պես սահուն, թեթև և սլացիկ է անցնում, իսկ հերոսը հենց Սլավիկ Հայրապետյանն է։

«Մայրիկ» ահա այսպես է կոչվում երգը, որը թև կտա շատերիս, և «կստիպի»՝ գնալ, ամուր գրկել, համբուրել մայրերին և ասել, թե որքա՜ն շատ ենք նրանց սիրում։

ՀԳ Տեղեկացնենք նաև, որ երգչուհին արդեն քայլերն է ձեռնարկել, որպեսզի շատ մոտ ապագայում բացի իր նոր ստուդիան, որտեղ կդասավանդվի երգ, երաժշտություն, և այն ամենը, ինչն առնչվում է արվեստի հետ։

Լիդուշիկ « Մայրիկ»

Figure skater Savik Hayrapetyan

Նվիրվում է Արմինե Հայրապետյանի հիշատակին

In memory of Armine Hayrapetyan

Посвящается памяти Армине Айрапетян

Location: Gazprom Armenia School

music produced by Edgar Aleksanyan / DuetroStudio

lyrics by AvetBarseghyan

D.O.P. by Davit Avetisyan, Edgar Aleksanyan

Edited by M2 Production

Hair by Arthur/ Artsim

Make-up by Luiza

Комментарии