Անժելա Ստեփանյանը հրավիրում է - Դեկտեմբերի 21-ին, ժամը՝ 15:00, Վանաձորի տիկնիկային թատրոն-Մանրամասները ստորև
Ամանորյա ամենամյա միջոցառման կանգառն այս անգամ Վանաձորի տիկնիկային
թատրոնն է, ուստի, հրավիրում ենք՝ Դեկտեմբերի 21 ին, ժամը՝ 15:00-ին, վայելելու և տեսնելու
մանկապատանեկան հերթական համերգային ծրագիրը, որը կազմակերպվել է ՄՈՍԿՎԱՅԻ «ԶՎԱՐԹՆՈՑ»
ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ՝ ԱՆԺԵԼԱ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՄԲ և ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ
ԱՌԱՋՆՈՐԴ՝ ԳԵՐԱՇՆՈՐՀ ՏԵՐ ՀՈՎՆԱՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ։ Համերգի ընթացքում
կհնչեն երգ ու պար, կլինեն խաղեր, իսկ հանդիսատեսին (6-15տարեկան երեխաներին) ուրախացնելու
կգան սիրվածն մուլտհերոսներն ու Ամանորի խորհրդանիշ՝ Ձմեռ պապը։ Հերթական նախագիծը
Անժելա Ստեփանյանի նախաձեռնությամբ, տասնյակ տարիներ հնարավորություն է ընձեռնում,
աշխարհի չբացահայտված եւ թաքնված շնորհալիներին բացահայտելու, հարթակ տրամադրելու համար,
ովքեր էլ (ինչպես նախորդները), այսօր դարձել են հայտնի, ճանաչված, մեզ շա՜տ սիրելի
երգիչ - երգչուհիներ և երաժիշտ-կատարողներ: Անժելա Ալբերտովնան շուրջ 30 տարի իր նախագծերի
շրջանակներում բացահայտում է շնորհալիներին։ Հիմա ժամանակն է եկել որոնելու, բացահայտելու
և ներկայացնելու փոքրիկ հրաշամանուկներին: Եվ մենք սիրով սպասում ենք բոլորիդ։
Комментарии
Отправить комментарий