Երգչուհի Ջուս-«Ինձ հետ մնա»-երգի պրեմիերա-տեսանյութ

Երգչուհի Ջուսը քիչ առաջ ներկայացրել է իր նոր երգն ու տեսահոլովակը։ Նշենք, որ այս անգամ երգչուհին ներկայացել է նոր՝ New Disco ոճում, որի գործիքավորումն իրականացրել է Blackey-ը, որը թվով երկրորդ համագործակցությունն է (առաջինը՝ «Crazy freedom» երգն է )։ 

Երգի հեղինակը Արփինե Բուդաղյանն է, իսկ տեսահոլովակը նկարել է Արայիկ Համբարձումյանը։ Երգչուհին մեզ հետ զրույցում նշեց, որ նկարահանումներն անցել են բավականին հետաքրքիր, և, որ ամենակարևորն է ստացել է դրական էմոցիաներ․

\

-Շատ լավ թիմ էր հավաքվել, ինչի համար էլ շնորհակալ եմ բոլորին իրենց նվիրված աշխատանքի համար։ Ռեժիսորը՝ Արայիկը, ամեն բան հստակ նախատեսված ծրագրով էր եկել, և աշխատանքի ընթացքում միայն հաճույք եմ ստացել։ Հրաշալի է, երբ աշխատում ես ռեժիսորի հետ, ով նախապես գիտի ի՞նչ է ուզում և տվյալ պահին ո՞ր հատվածը պետք է նկարահանվի։ 

Տեսահոլովակի նկարահանումը տևեց մինչև երեկո, և բոլորս անտանելի սառել էինք, բայց դա ևս հաճելի էր, քանի որ ստացանք այն, ինչ ցանկանում էինք։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր մասնակցություն են ունեցել՝ երգի հեղինակ՝ Արփինե Բուդաղյանին, Blackey-ին, ռեժիսոր՝ Արայիկ Համբարձումյանին, լուսանկարիչ՝ Լիանա Սուքիասյանին, զգեստի համար շնորհակալությունս եմ հայտնում՝ Atex-ին, դիմահարդարման համար՝ Trvanda-ին, վարսահարդարման համար՝ Serj Studio-ին, Սյուզի Առաքելյանին, օպերատոր՝ Մհեր Մուրադյանին, Գևորգ Թովմասյանին, և մոնտաժի համար՝ Արտակ Հովհաննիսյանին։ Նրանց հետ միասին մենք ներկայացրեցինք մի աշխատանք, որը բաց է, տափանցիկ, էներգիայով հարուստ և կարծում եմ կսիրվի։

 


Իսկ մենք ևս մեկ անգամ շնորհավորում ենք մեր գործընկերոջն ու առաջարկում ենք դիտել «Ինձ հետ մնա» երգը, և վայելեք խենթ Ջուսի և իր թիմի կողմից պատրաստված տեսահոլովակը։



Комментарии