Մոսկվայի «ԶՎԱՐԹՆՈՑ» Հայկական Մշակութային Հիմնադրամի նախագահ ՝ Անժելա Ստեփանյանի ղեկավարությամբ և Գուգարաց Թեմի Առաջնորդ՝ Գերաշնորհ Տեր Հովնան Եպիսկոպոս Հակոբյանի հովանավորությամբ, տեղի ունեցավ մանկապատանեկան համերգային ամանորյա ծրագիր:
Միջոցառման ընթացքում հանդիսատեսին ողջունում էին Երևանից ժամանած մեր փոքրիկ շնորհաշատ պատանիները, ովքեր մեծ բավականություն ստացած հեռացան։
Նատալի Սաֆարյանը, Նարեկ Մարկոսյանը, Էնջի Բեջանին, Միլենա Էվոյանը, Հայկ Հարությունյանը, Նատալի Շաքարյանը և պարային համույթները սիրով վայելում էին հանդիսատեսի հիացական հայացքները և ծափահարությունները։ Օրվա գլխավոր հերոսները՝ Ձմեռ պապը (Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլի գեղարվեստական ղեկավար, երգիչ Արմեն Ներսիսյանը) և Ձմեռ տատը (միջոցառման ղեկավար՝ Անժելա Ալբերտովնա Ստեփանյանը) բեմահարթակից ողջունում էին բոլոր մասնակից պատանիներին, պարում նրանց հետ և ոգևորում։
Միջոցառմանն անձամբ ներկա գտնվեց և լուսաբանեց ԱՐԽԱ բլոգ լրատվականի ղեկավար՝ Արամ Խաչատրյանը։
Комментарии
Отправить комментарий