Happy award kids 2021 ամենամյա մրցանակաբաշխության մրցանակակիրները- Տարվա բացահայտված արտիստ-Անյուկ Մինասյան - Տեսանյութ
2021 թվականի վերջին, Արխա բլոգ մշակութային կայքն անցկացրեց ամենամյա Happy Award kids մրցանակաբաշխությունը, որի մրցանակակիրներից էին նաև ԱՄՆ –ում և Ռուսաստանում բնակվող փոքրիկները, պարային խմբերն ու երգիչները։ Happy award kids-ի մրցանակակիր էր նաև փոքրիկ շնորհաշատ գեղեցկուհի Անյուկ Մինասյանը,ով ապրելով Ամերիկայի Միացյալ Նահանգներում, այս տարի արժանացավ հատուկ անակնկալ մրցանակի՝ «Տարվա բացահայտված արտիստ»: Անյուկն այն փոքրիկն էր, ով մինչև վերջին պահը գաղտնի մնաց անգամ ժյուրիի պատվավոր անդամների համար։ Կայքի տնօրենը՝ Արամ Խաչատրյանը նշեց․-Անյուկն ինձ համար բացահայտում էր։ Հիշում եմ, առաջին անգամ տեսնելով նրան էկրանից այն կողմ, շատ սիրեցի։ Նա իմ փոքրիկ գործընկերուհին է, ով աշխատում է օվկիանոսից այն կողմ՝ Ամերիկայում։ Վերջին հարցազրույցում նույնիսկ նշեցի, որ ի տարբերություն ինձ, Անյուկը նաև երգում է, պարում, նկարում և էլի շնորքներ ունի, համոզված կարող եմ ասել։ (ժպտում է) (https://my-child-family.blogspot.com/2021/11/blog-post.html?zx=23add415d79e60fb )
-Իսկ ինչպե՞ս
կարողացաք ստանալ տեսաուղերձը, որը լուսաբանեցիք համերգային ծրագրի ընթացքում։
-Դա այնքան բարդ էր։ Խնդրել էի, որ ոչինչ չասեն։ Եվ նույնիսկ
ուղերձի մեջ ակնառու է փոքրիկի ողջույնի խոսքը, որը չէր հասկանում, թե ու՞մ կամ ինչի՞ն
է ուղղված։ Հիշում եմ հանդիսատեսի ռեակցիան, երբ հայտարարվեց Անյուկի անունը։
-Ո՞րն էր գաղտնիության
պատճառը։
- Քանի որ հանձնաժողովում հրավիրված էր Անժելա Ալբերտովնան, ով նաև Անյուկի տատիկն է, չէի ցանկանում, որ ըննկալվեր հայկական «խնամի-ծանոթ-բարեկամ» ասվածը, ուստի այս անվանակարգը գաղտնի պահվեց նաև հանձնաժողովից։ Անյուկի մասին իմացել ենք երեքով՝ ես, մրցանակ և դիպլոմ պատրաստողները։
-Մրցանակաբաշխությունից
հետո, երբ մրցանակը հասավ հասցեատիրոջը, ինչպիսի՞ն էր նրա արձագանքը։
-Առաջարկում եմ ռեակցիան դիտեք ինքներդ, քանզի դա նկարագրել
հնարավոր չէ։ Ես շատ եմ սիրում այդ փոքրիկ հրաշքին և անպայման հանդիպելու եմ նրան,
որպեսզի լիցքավորվեմ իր էներգիայով։ Հաճելի էր, որ անակնկալս ստացվեց, ճիշտ է մի փոքր
դժվարությամբ, բայց եղավ։
Նշենք, որ Անյուկ Մինասյանը դեռ 9 տարեկան է, և հասցրել է իր հետևորդների բանակն ունենալ։ Իսկ մենք առաջարկում ենք դիտեք Անյուկ Մինասյանի տեսաուղերձն ու անակնկալը։
Комментарии
Отправить комментарий