Happy award kids 2021 ամենամյա մրցանակաբաշխության մրցանակակիրները- Ալեքս Ալեքսանյան «Տարվա լավագույն երգիչ» / «best singer of the year»
ԱՐԽԱ բլոգ մշակութային կայքը, անկախ տարիքից, հետևողական է բոլոր այն մշակույթի ներկայացուցիչներին, ովքեր բուռն ստեղծագործական կյանք են ծավալում։ Այս անգամ մեր ուշադրությունից չվրիպեց Ալեքս Ալեքսանյանը, ով օրեր առաջ, հանրության դատին ներկայացրեց «Տուն իմ հայրենի» երգի տեսահոլովակը, որը հայտնի է նաև Արաբո Իսպիրյանի կատարմամբ։ Սա Ալեքսի երրորդ տեսահոլովակն է։
Ալեքս Ալեքսանյան – «Տուն իմ հայրենի»
Music: Aram Avagyan
Lyrics: Gevorg Eghiazaryan
Graphic Design: Davit Dokholian
V-Art Production
Director: Vahe Zakaryan
Happy award kids 2021 ամենամյա մանկական
մրցանակաբաշխության ժամանակ, Ալեքս Ալեքսանյանի օգտին քվեարկվեց միաձայն, և նա արժանացավ
«Տարվա լավագույն երգիչ» անվանակարգին։
Ալեքս Ալեքսանյանն այժմ բնակվում է Ռուսաստանի
Դաշնությունում, սակայն հաճախակի է լինում Հայաստանում։ Վերջին այցի ժամանակ, Ալեքսը
հանրությանը ներկայացավ և նկարահանվեց «Դեպի Ճամբար3» -ում։ ԱՐԽԱ բլոգը ևս մեկ անգամ
շնորհավորում է շնորհաշատ փոքրիկին, և ցանկանում վառ ու լուսավոր ապագա։ Եվ հավելենք,
որ մեր ցանկացած մրցանակակիր երեխայի հաջողությամբ ոգևորվում ենք, երջանկանում և հպարտանում։











Комментарии
Отправить комментарий