Happy award kids 2021 ամենամյա մրցանակաբաշխության մրցանակակիրները- «Munchyan Dance Center»- artistic director and choreographer Mariana Munchyan

Մարիանա ողջույն: Ամերիկայի Միացյալ Նահանգներում դժվար չէ՞ր անուն ստեղծելը:

Իհարկե դժվար էր, հատկապես սկզբնական շրջանում, քանի որ այդ ընթացում դառնում ես 2 մշակույթի կրող՝ մտածում ես հայերեն, խոսում՝ հայերեն և անգլերեն, սակայն ամեն բան շատ տարբեր է այն ամենից, ինչին դու նախկինում սովոր ես եղել: Դժվարությունները փուլ առ փուլ հաղթահարելով՝ ունենալով անկումնային և հաղթական օրեր, եկել հասել եմ այս պայծառ կետին:

Տարիներ շարունակ իր ելույթներով փայլել է «Մունչյան» պարային համույթը: Ինչպե՞ս ստեղծվեց խումբը:

3 տարեկանից ես և քույրս՝ Տաթևը, սկսել ենք պարել, մասնակցել աշխարհի տարբեր երկրներներում իրականացվող սպորտային պարերի մրցույթներին: 15 տարեկանից տեղափոխվել ենք ԱՄՆ՝ մշտական բնակության (հայրս՝ Նշան Մունչյանը իր մասնագիտական գործունեության հետ կապված պետք է տեղափոխվեր ԱՄՆ՝ Բռնցքամարտի իր դպրոցը հիմնելու նպատակով): Մենք էլ՝ 2 քույրերով, սկսեցինք սկզբնական շրջանում դասավանդել մեր մյուս գործընկերների հետ, մասնակցեցինք միջազգային մրցույթների և արդեն 2011 թվականին հիմնեցինք «Մունչյան Պարային Կենտրոնը»: Այսօր քույրս զբաղվում է իր փոքրիկների դաստիարակությամբ և միայն ես եմ դասավանդում, սակայն նա ևս շուտով կվերադառնա:




Արդյո՞ք արդարացավ այն հույսերը, որոնք ունեիք խումբը ստեղծելիս:

Անկեղծ ասած Ձեր այս հարցը ինձ տեղափոխեց մեր վախերի, անհանգստությունների և երազանքների օրեր, որոնք այնքան հեռու էին և այնքան երանելի... Երբ հիշում եմ 17, 18 տարեկան երկու դեռահաս աղջիկներ, ինչպես էին ցանկանում, որ իրենց երազանքը իրականա: Ընդամենը 3 աշակերտով բացեցինք մեր պարային դպրոցը , սակայն այդ ժամանակ մեր 1 ամսվա ծախսերը փակելու համար անհրաժեշտ էր 50 աշակերտ, բայց ինչպես տեսնում եք, մեր երազանքներն ավելին էին, քան մեր ...))) Իսկ այսօր մեր փոքրիկները մսնակցում են սպորտային պարերի ամենահեղինակավոր մրցույթներին, պարում ԱՄՆ տարբեր բեմերում, մասնակցում այստեղ իրականացվող կարևորագույն իրադարձություններին: Մի՞թե սա չէր այն ամենը, ինչի մասին մենք երազում էինք:

  

Դերասանի կարիերայով սկսեցիք զբաղվել վերջերս: Մտադրություն ունե՞ք ասպարեզի փոփոխության, թե՞ այս քայլը դիտարկենք որպես հոբբի:

Ինձ թվում է արվեստի բոլոր ճյուղերը փոխկապակցված են միմյանց հետ, և նրանք մեկը մյուսին միահյուսվելով, դառնում են 1 ամբողջություն, օգնելով և աջակցելով միմյանց: Կարծում եմ, սա այն դեպքն է, որ ես որևէ ճյուղին չեմ կարող վերաբերել որպես հոբբի։ Ինձ համար մշտապես եղել է աշխատանքային պատասխանատվությունը, և ես որևէ աշխատանք կատարելիս, նույնիսկ ամենաթեթև և ոչ այդքան կարևոր՝ հավաքում եմ բոլոր մտքերս, ուժերս և տրվում միայն այդ գործին, քանի որ ինքս իմ նկատմամբ չափազանց բծախնդիր եմ:

Պարը իմն է և իմ էությունը, պարի միջոցով ես կարող եմ ասել այն ամենը, ինչը երբեք չեմ կարող ասել խոսքով, նույնիսկ հայացքով տեղ հասցնել ասելիքս: Իսկ ինչ վերաբերում է դերասանությանը, ապա պիտի ասեմ, որ ես ինձ սիրում եմ փորձել տարբեր բնագավառներում և մասնագիտանալ ու խորացված ուսումնասիրել այն, ինչի մեջ պետք է դրսևորեմ ինքս ինձ: Երբ նկարահանվեցի, առաջին անգամ արձագանքներց շատ էի վախենում։ Ամեն բան արել էի, որպեսզի հավուր պատշաճի ներկայանամ հեռուստադիտողին և շատ կարևոր էր, արդյո՞ք կնդունվեր կերպարս կամ  ե՞ս, և իրականում ստացվեց այնպես, որ արձագանքները դրական էին:

Մինչ օրս արձագանքները լսվել ենք միայն դրականը, ինչը Ձեր կատարած աշխատանքի գնահատականն է, սակայն կարծես Մարիանա Մունչյանի կյանքում ևս մեկ փոփոխություն է ավելացելհագուստի նոր բրենդի մասին է խոսքս: Ինչպե՞ս առաջացավ այս գաղափարը:

Ես և մտերիմ ընկերուհիս՝ հաղորդավարուհի Լուսինե Փիրոյանը, շատ ենք սիրում միասին տարբեր գաղափարների շուրջ զրուցել, վիճել, գալ ընդհանուր հայտարարի: Մենք, կարելի է ասել միմյանց այնքան լավ ենք ճանաչում, որ անհնար է միաժամանակ նույն միտքը չարտահայտենք, նույն գաղափարը չունենանք։ Եվ այդպես, մեր հերթական՝ ամենօրյա երեկոյան հանդիպումներից մեկի ժամանակ, քննարկում էինք միասին բիզնես հիմնելու մասին, և քանի որ երկուսս էլ չափազանց շատ ենք սիրում նորաձություն, հագուստներ, պայուսակներ, կոշիկներ և հատկապես պարտադիր պետք է մեր թեթեվ միջամտությունն իրականացնեք և դարձնենք մերը, նոր դա կրենք կամ հագնենք: 2020 թվականի սկզբի ամիսներին բացեցինք մեր բրենդը, որը կոչվում է «MOON»։  

Անվանումը կարծես խորհրդանշական է․․․

Մեզ համար շատ հատկանշական է այս անվանումը, քանի որ ամբողջացնում է երկուսիս մեկում՝ բառիս բուն իմաստով: Անգլերենից թարգմանաբար MOON-ը նշանակում է Լուսին, ինչը արդեն հասկանալի է, որ կապված է Լուսինեի անվան հետ, ինչպես նաև իմ ազգանունը՝ Մունչյան, ինչը կրճատ տարբերակով ստացվում է MOON, և ես երկար տարիներ սոցիալական կայքերում գրանցված եմ եղել հենց այդպես՝ Մաշա Մուն:

«Մունչյան» պարային համույթից այս տարի ունեցանք մրցանակակիրներ ովքեր մասնակցում էին Արխա բլոգի կողմից կազմակերպված Happy award kids ամենամյա ազգային մրցանակաբաշխությանը: Ինչպես նաև մրցանակի արժանացաք Դուք: Հետաքրքիր է, ի՞նչ զգացիք, երբ Ձեզ զանգահարեցին և տեղեկացրեցին, որ Հայաստանում՝ Ձեր հայրենիքում, գնահատվել է նաև տարիների ներդած ավանդն ու արժանացել եք Special մրցանակի:

Անկեղծ ասած հուզվեցի, քանի որ շատ կարևոր է գնահատվել հայրենիքից: Մենք աշխատում ենք հեռավոր ափերում, կրթում սերունդներ, կարելի է ասել մեր փոքրիկ ներդրումն ենք ունենում հայ երեխաների հայեցի զարգացմանը, և իսկապես շատ հաճելի է ու պարտավորեցնող, երբ այդ ամենը տեսանելի է նաև Հայրենիքում:

Զրուցենք այն մասնակիցներից ովքեր մասնակցեցին մեր ծրագրին: Քանի՞ տարի են հաճախում և ի՞նչ ձեռքբերումներ են գրանցել այլևս:

Նատալի Մունչյան «Լավագույն կատարում տարբեր պարաոճերում» «best performance in different styles»

Սյուզաննա Սյուզի Խդրյան «Լավագույն եռանդ» «most energetic dancer»

Կրիստալ Վարդանյան «Լավագույն պարային տեխնիկա» «excellence in technique»

Անգելինա Արաբյան «Լավագույն արտիստիկ կատարում» «most artistic performance»

Ժասմին Կարապետյան «Լավագույն կատարում» «best performance»

Նրանք իմ սաներն են 3 տարեկանից առ այսօր: Մասնակցել են Կալիֆորնիայի բաց առաջնությունների՝ արժանացել պատվավոր 1-ին հորիզոնականների: Նաև մասնակցել են տարբեր հեղինակավոր համերգների, միջոցառումների, մրցանակաբաշխությունների, և իսկապես նրանք ևս շատ հուզվել և ոգևորվել էին:

Անվերջ կարելի է լսել Ձեր ոգևորվածության մասին, և մեզ համար ևս մեծ բավականություն էր համագործակցելը Ձեզ հետ։ Առաջիկա ծրագրերի մասին ի՞նչ կասեք: Սպասե՞նք  Հայաստանում։

Երկար տարիներ ցանկացել եմ մենահամերգով հանդես գալ հայրենիքում: Ինչպես նշեցի, երեխաները մասնակցել են տարբեր միջոցառումների, բարձրացել տարատեսակ բեմահարթակներ, սակայն իմ ամենանվիրական երազանքն ու նպատակն է՝ 2022 թվականին իրկանացնել մենահամերգ Հայաստանում, որոնց չակերտները դեռ չեմ ցանկանում բացել։ Իսկապես սաներս երանության մեջ են լինելու, քանի որ նրանց համար պատրաստվում է շատ կարևոր, պատասխանատու հանդիպում՝ Հայաստանյան հանդիսատեսի հետ: Իսկ ինձ համար շատ հուզիչ պահ, քանի որ նրանց մեծամասնությունն առաջին անգամ են գալու հայրենիք և հասկանալու, թե ի՞նչ է թաքնված այդ բառի տակ:

Սպասում ենք հայրենիքում գրկաբաց: Մարիանա, ինչպե՞ս կարող են սովորել «Munchyan Dance Center»-ում և ո՞ր տարիքից սկսած:

Ընդունելությունը սկսվում է 3 տարեկանից: Մեզ մոտ դասավանդվում է տարբեր պարաոճեր: Մեր դռները բաց են պարարվեստը սիրող և գնահատող մարդկանց առաջ։

Ավելացնելու ինչ որ բան ունե՞ք:

Շնորհակալ եմ Ձեզ նման ջերմ հարցազրույցի համար: Համոզված եմ շուտով կհանդիպենք հայրենիքում:

Վստահ եմ։

Комментарии