Հուզվեց, արտասվեց զրույցի ընթացքում, սակայն այս ամենը միայն երջանկությունից-Անժելա Ստեփանյանը ARMENICOS-ի մասին
Բոլորը գոհ ու երջանիկ են, և համացանցը ողողված է այդ ժպիտներից ու սիրուց ծնված նկարներով, քանզի առիթն էր «Մայրության և գեղեցկության» տոնին նվիրված «ARMENICOS» մրցանակաբաշխությունը, որը կազմակերպել էր Մոսկվայի «ԶՎԱՐԹՆՈՑ» հայկական մշակութային հիմնադրամի նախագահ, մշակույթի վաստակաշատ գործիչ՝ Անժելա Ստեփանյանը, ով մեզ հետ կիսվեց իր տպավորություններով և հաճելի պահերով։
Անժելա Ալբերտովնա, ինչու՞ «ARMENICOS» և ինչպե՞ս որոշվեց, թե ովքե՞ր են լինելու
մրցանակակիրների շարքում ։
Տարիների ընթացքում ճանաչել
եմ բոլորին և նրանց աշխատանքը, և ինքս եմ որոշել թե ո՞վ է արժանի այս տիտղոսին։
25 տարի առաջ «Հայաստանի օրերը Ռուսաստանում» նախագծի շրջանակներում, «Мир Культур России» Ռուսաստանի Դաշնության նախագահական ամսագրում, իմ մասին պետք է տպագրվեր հոդված, և ամսագրի այդ ամսվա գլխավոր նկարը պետք է իմ նկարը տեղադրվեր։
Հոդվածի համար մի շարք կարծիքներ էին հարցրել Մոսկվայաբնակ հայրերից,
Հայկական դեսպանատան աշխատակիցներից, և մի շարք նշանավոր մարդկանցից, և նրանք ասել
էին․ «Նա մեր չկրկնվող հայուհին է», «Она Наш «Факел»», «Она Наш «АРМЕНИКОС»», և
համեմատում էին Հայկական ծիրանի հետ, և 25 տարի շարունակ ամեն տեղ հոլովվում էր,
որ ARMENICOS-ը արեց այս կամ այն մշակութային ծրագիրը։ Եվ այսքան տարի չգիտեի, թե
ինչպե՞ս օգտագործել այն անունը, որը միայնակ էի կրում։ Այնքան ուրախ ու պայծառ
տիտղոս է ինձ համար, հատկապես, որ այդ անունը ինձ տվել էր հանրությունը։
Իսկ ինչպե՞ս առաջացավ մրցանակաբաշխության գաղափարը։
Ապրիլի 7-ը՝ «Մայրության գեղեցկության» տոնը, Հայաստանում պետականորեն
սկսեց նշվել 1995 թվականից, իսկ «ԶՎԱՐԹՆՈՑ»-ում՝ 2000թվականից։ Եվ աշխարհի, որ
մայրացամաքում էլ եղել եմ, այդ միջոցառումն իրականացրել եմ, քանի որ «ԶՎԱՐԹՆՈՑ»-ի
համար պարտադիր տոներից են ապրիլի 7-ն ու հունիսի 1-ը՝ երեխաների պաշտպանության
օրը։ Իսկ 2011 թվականից պարտադիր միջոցառումներն անցկացրել եմ Հայաստանում, և
անցյալ տարի, թագավարակից և պատերազմից հետո, առաջինն իրականացրեցի այդ օրը, որին
ներկա էին թեժ մարտերում կռված և մասնակցած զինվորներն իրենց մայրերի, կանանց և
քույրերի հետ։
Եվ վերջապես հասունացել էր
պահը, որ այս տարի համերգային ծրագրին փոխարինելու գար «ARMENICOS»
մրցանակաբաշխությունը, որի նպատակն էր, կիսել այդ կոչումը հայ մայրերի՝ կայացած
կանանց հետ։ Նաև հատկանշական էր, որ մրցանակն ամրացված էր ծիրանի ծառի կոճղին, իսկ
կերպարը՝ մայր Հայաստան կերպարս էր (քանի որ քրիստոնեության 1700 ամյակին նվիրված
միջոցառման ժամանակ, այդ կերպարով էի հանդես եկել)։ Եվ այդ զգեստի նմուշով էլ
պատրաստվեց ARMENICOS հայուհին։
Արձագանքների մասին կկիսվե՞ք։
Շարունակական լինելու՞ է։
Այո, լինելու է ամենամյա։
Այս տարի ընդգրկվել էին ոլորտների տասնյակ տարիների առաջատարներն ու ավագն
ընկերուհիներս, որոնց ճանաչել եմ տարիներ ի վեր։ Եվ տարեց տարի մրցանակակիրներն
ավելի կերիտասարդանան, կշատանան։
Ողջ զրույցի ընթացքում աչքերում առկայծող փայլն ու ժպիտը չէր կարող վրիպել մեր աչքից։ Անժելա Ալբերտովնան խոսում էր անդադար հնչող զանգերից ու նամակներից, որը և շարունակվում էր զրույցի ընթացքում։
Իսկ ամենակարևոր մրցանակը՝ նվիրված «Մայրության և գեղեցկության» տոնին, հանձնվեց առաջինը մայրիկին՝ Ալմաստ Խաչատրյանին, ով տասնյակ տարիներ, սնել, կրթել և դաստիարակել էր Անժելա Ալբերտովնային, և միայն Ալմաստ Խաչատրյանից կարող էր ծնվել ARMENICOS կոչումը կրող իրական հայուհին՝ Անժելան, իսկ մրցանակն անակնկալ էր Ալմաստ տատիկի համար, այն աստիճան, որ նույնիսկ չկարողացավ զսպել երջանկության արցունքները։ Ալմաստ տատին հայտնի է որպես ՇՈՈՒԲԻԶՆԵՍԻ ՏԱՏԻ և այդ օրն առանց իրեն՝ հնարավոր չէր։











Комментарии
Отправить комментарий