Հանրապետության
լավագույն երգչուհիներից Սոնա Շահգելդյանն օրեր առաջ ներկայացրեց նոր երգ և տեսահոլովակ,
որը նվիրվել է 44-օրյա պատերազմում անմահացած հերոս Մխիթար Մխիթարյանին։ Երգի խոսքերի
հեղինակն է զինվորի մայրը՝ Ռուզաննա Մխիթարյանը, նշում է․ «Իմ սիրելի ՍՈՆԱՍ.... Ու, երբ անունդ ապրածդ կյանքիդ հետ համահունչ է, և քայլերդ դեպի բարձունք է սլանում, այդ ժամ արդեն, բառերն ավելորդ են.....
Բառերն ավելորդ են, երբ քո տեսակը այսօր կա։ ԱՍՏԾՈ ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ ԿԱ, ԵՐԿՐԻ ՎՐԱ - Դու մեծատառով մարդ.... Դու անդավաճան
էություն.... Դու մաքրամաքուր սրտի տեր.... Ով կարողացավ որդեկորուս մոր սրտի խոսքը
տեղ հասցնել, հասցնել իր հասցեատիրոջը, ՄԽԻԹԱՐԻՍ, ԻՄ ՀԱՎԵՐԺ ԶԻՆՎՈՐ, ՈՐԴՈՒՍ։ Շնորհակալ եմ քեզ, որ կաս.....»։
Հերոսի մայրը, ԱՐԽԱ բլոգ մշակութային
կայքի տնօրեն Արամ Խաչատրյանի հետ զրույցում հավելել էր․ «Սոնան միակ երգչուհին էր,
ով արձագանքեց նամակիս։ Շատ ուշ ժամ էր, անքուն
էի, և այդժամ նկատեցի, որ սոց․ ցանցում
Սոնա Շահգելդյանն ակտիվ էր, և որոշեցի գրել, մտածելով, նա ևս անպատասխան կթողնի նամակս,
բայց․․․բայց գրեցի ու պատասխանը դրական էր։ Սոնան ինձ պարգևեց հոգու թեթևություն, իսկ
որդուս՝ Մխիթարիս, ժպիտ երկնքում։ Հետագայում տեղեկացա, որ Սոնան չի մերժել ոչ մի մոր
խնդրանք, և կանգնել է բոլորի կողքին։ Նրա պես մարդիկ օգնում են մեզ ու շատ»,-իր խոսքն
ամփոփել էր Ռուզաննա Մխիթարյանը։
Lyrics
: Ruzanna Mxitaryan
Arrangement:
Sergey Hovhannisyan(Alikhanyans studio)
D.O.P.
: Tigran Saghatelyan (GT-Friends production)
Stylist
- GART Fashion house.
Make
Up: Nuard Srapyan
Hair
Style: Lev Kazaryan
Producer:
Anahit Shahgeldyan
Contact
number: +374 77 50-88-01(Anahit Shahgeldyan)
Special
thanks GT-Friends Production,Peto Ghazaryan,Tigran Babayan
Special
thank Hasmik Baleyan
Երգը
նվիրվում է Արցախի հերոս`Մխիթար Մխիթարյանին
Շնորհակալություն
Հայաստանի Պետական Ֆիլարմոնիաիայի տնօրինությանը, հանձինս տնօրեն Արտյոմ Նաղդյանի

Комментарии
Отправить комментарий