-Ցանկանում էի ունենալ մի երգ, որը պարտադիր պետք է լիներ ուրախ և պարի հրավիրեր ցանկացածին։ Ես այս երգով ուզում եմ շնորհավորել բոլորիս և մաղթեմ, որ ունենանք լավ ու դրական պահեր։ Ուզում եմ, որ այն մարդիկ, ովքեր ինձ հետ են ցանկացած ստեղծագործական աշխատանքի ժամանակ, միշտ կողքիս լինեն, մնան առողջ և երջանիկ։ Իսկ իմ լսարանին չեմ դադարի զարմացնել և պարգևել հաճելի պահեր։ Երգի և տեսահոլովակի ընթացքում աշխատել եմ այնպիսի պրոֆեսիոնալ խմբի հետ, որից մեծ հաճույք եմ ստացել։
Շնորհակալությունս եմ հայտնում նրանց այդ անմոռանալի պահերի
համար, իսկ ծնողներիս կասեմ․Միշտ եղեք կողքիս, որ ես ժպտամ ու անդադար աշխատեմ ու ստեղծագործեմ՝
ձեր շնորհիվ։
Իսկ մենք շնորհավորում ենք Ալեքսին և ողջ թիմին նման հրաշալի աշխատանքի համար, ցանկանալով ավելի մեծ ու հաստատուն քայլերով ստեղծագործական ճանապարհ։
Alex Alexanyan - Amena lav orna (PREMIERE 2022) Ալեքս Ալեքսանյան - Ամենա լավ օրնա
Music: Nick Egibyan
Lyrics: Vladimir Poghosyan
D.O.P: Hoso Juryan
Duduk: Kamo Seyranyan
Admin: Angela Stepanyan
Graphic Design: Davit Dokholian
Special Thanks to : Grigor Danielyan, Depi Chambar - BJNI Resort, PanArmenian TV





Комментарии
Отправить комментарий