Սոնա Շահգելդյանի հոբելյանական երեկոն, սիրո տոնն ու անակնկալները

Փետրվարի 14-ը՝ սիրահարների օրը, Հին Արենի մյուզիք հոլում տեղի ունեցավ երգչուհի Սոնա Շահգելդյանի մենահամերգը։ Երգչուհին այդ օրը տոնում էր ծննդյան տարեդարձը, որի ընթացքում եղան մի շարք անակնկալներ։ Իսկ երեկոյին ներկա էին Սոնայի հանդիսատեսն ու նրա մտերիմ ընկերները։

Սոնային ողջունելու էին եկել, ինչպես նաև նրա կատարումներն էլ ավելի գեղեցկացնելու, «Maga dance show»-ի պարուհիները, գեղարվեստական ղեկավար Անուշ Գիժլարյանի գլխավորությամբ։

Մոմեր, ծաղիկներ, և առավել քան կարևոր էր, երգչուհու անակնկալը։ Սոնա Շահգելդյանը հրավիրել էր 44 օրյա պատերազմում ընկած հերոսների մայրերին, և համերգի ընթացքում հանձնեց նրանց «Շնորհակալ ենք ձեզ, որ մենք ապրում ենք» գրությունով քաղցր տորթը, որով էլ ցանկացավ փոքրիկ ուշադրության արժանացնել մայրերին և նրանց կյանքը քաղցրացնել մի ակնթարթով։ Իսկ մայրերը խոստացան, որ այսուհետ անհրաժեշտություն է ներկա գտնվել նման միջոցառումներին, ապրելու և ապրեցնելու համար։

-Շնորհակալ եմ յուրաքանչյուրից հնչած շնորհավորանքների, ուշադրության համար։ Ես իրոք այն երջանիկներից եմ, ով ամեն քայլափոխի է զգում սիրված լինելու բերկրանքը։

Հարցին՝ ո՞ր անակնկալն էր ամենից հուզիչը, երգչուհին պատասխանեց․

-Ամեն անակնկալ հուզել էր յուրովի, սակայն  ինձ և մեր հանդիսատեսին բարձր տրամադրություն ապահովեց որդիս՝ Արթուրիկը, ով իր կատարումով ողջունեց ևշնորհավորեց ինձ։

Հավելենք, որ երգչուհին 44 օրյա պատերազմից հետո բազմիցս անդրադարձել էր հերոս տղաներին և նվիրել նրանց մի շարք կատարումներ։

ԱՐԽԱ բլոգը սիրով միանում է հնչած շնորհավորանքներին և ցանկանում նորանոր ստեղծագործական վերելքներ, քաջ առողջություն և աննկուն կամք։

 
 

Լուսանկարները՝ Սասուն Ղարիբյանի


Комментарии