Հարգելի՜ և սիրելի՜ հետևորդներ, հարյուրավոր նամակներ են հնչել, թե ովքե՞ր են ընտրում մրցանակակիրներին, ի՞նչ սկզբունքով և արդյո՞ք մասնագիտական մոտեցմամբ է այդ ամենն իրականացվում:
Ուստի, առաջարկում ենք միասին ծանոթանալ մասնագետներին, նրանց գործունեությանն ու ձեռքբերումներին:
Արփինե Գյուրջինյանը, պրոդյուսեր, համերգային ծրագրերի ղեկավար, տնտեսագետ, բանասեր։ Հանդիսանում է «Գյուրջինյան» ազգային մրցանակաբաշխության հիմնադիր: Ստեղծել է Գյուրջինյան փրոդաքշնը, որն էլ այսօր լայն ճանաչում ունի։ Փոքրիկ շնորհաշատ պատանիների, պարմանուհիների համար արվեստում ճանապարհ է հարթում Արփինեն։ Հանդես է գալիս մի շարք հեռուստատեսությունների պրոդյուսեր, տարբեր ժամանցային և մանկական հեռուստանախագծերի հեղինակ։ «Գյուրջինյան» ընկերությունն իր ամենամյա ծրագրերի մեջ կատարում է բազմաթիվ բարեգործական միջոցառումներ հայտնի և սիրված արտիստների մասնակցությամբ, որի հասույթը փոխանցվում է քաղցկեղով և այլ հիվանդություններ ունեցող անձանց բուժմանը։ Տարիներ ի վեր, մշակույթում ներդրած ավանդի համար պարգևատրվել է մի շարք պետական շնորհակալագրերով և պատվոգրերով։ Հանդիսանում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահ:
________________________________________________________
ԱՐԽԱ բլոգը հետամուտ է լինում ցանկացած բնագավառում գործունեություն ծավալած անձանց, կազմակերպությունների տարիների տքնաջան աշխատանքին։ Ի՞նչ իմանաս, գուցե հաջորդ հեռախոսազանգը ստանաս հենց դու, և համալրես այն երջանիկների շարքը, ովքեր արժանացել են մրցանակի։ Ավելի մեծ ներուժով սկսիր աշխատել և մի օր քո աշխատանքը ևս կգնահատվի։
#ARXA_Blog #ԱՐԽԱ_Բլոգ

Комментарии
Отправить комментарий