Unique Awards 2024 ազգային մրցանակաբաշխություն-Էդիտա Խոջաբաղյան

 

🔊🔔Հայտնի են #Unique_Awards ազգային մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամները:
Հարգելի՜ և սիրելի՜ հետևորդներ, հարյուրավոր նամակներ են հնչել, թե ովքե՞ր են ընտրում մրցանակակիրներին, ի՞նչ սկզբունքով և արդյո՞ք մասնագիտական մոտեցմամբ է այդ ամենն իրականացվում:
✅ Այո՛, մեզ մոտ պրոֆեսիոնալ մոտեցում են ցուցադրում այն մասնագետները, ովքեր տարիների մեծ ավանդ ունեն մի շարք բնագավառներում:
Ուստի, առաջարկում ենք միասին ծանոթանալ մասնագետներին, նրանց գործունեությանն ու ձեռքբերումներին:
🔔🔔🔔
Էդիտա Խոջաբաղյան - Մերսող, ֆիզիոթերապևտ – կինեզիոլոգ։ Համաշխարհային մերսման ֆեդերացիայի բժշկական թերապևտ, Հայաստանի ֆիզիկական թերապիայի և մերսման ազգային ֆեդերացիայի խորհրդի պատվավոր անդամ, աջակից անդամ։ Հիմնադիր մերսման ակադեմիայի՝ «Էդիտա Խոջաբաղյան»-ի անվան։ Ունի երեք տասնյակից ավել աշխատանքային փորձ, որից տասը՝ դասավանդման։ 44 օրյայից մինչ օրս իրականացնում է պատերազմի մասնակիցների վերականգնողական ֆիզիոթերապիաներ, Հետպատերազմյան շրջանում զինվորներին անվճար ֆիզիոթերապիաներ։ Մասնակցել է բազմաթիվ վերապատրաստումների ինչպես Հայաստանում, այնպես էլ սահմաններից դուրս։ 2023 թվականին Տարիների ավանդի համար պարգևատրվել է Unique Award հատուկ մրցանակով և արժանացել «Արմենիկոս» տիտղոսին։
Հանդիսանում է Unique Awards 2024 ազգային մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամ։
________________________________________________________
ԱՐԽԱ բլոգը հետամուտ է լինում ցանկացած բնագավառում գործունեություն ծավալած անձանց, կազմակերպությունների տարիների տքնաջան աշխատանքին։ Ի՞նչ իմանաս, գուցե հաջորդ հեռախոսազանգը ստանաս հենց դու, և համալրես այն երջանիկների շարքը, ովքեր արժանացել են մրցանակի։ Ավելի մեծ ներուժով սկսիր աշխատել և մի օր քո աշխատանքը ևս կգնահատվի։

Комментарии