Unique Awards ազգային մրցանակաբաշխություն - Մանե Ենոքյան (Man__Go)

 

🔊🔔Հայտնի են #Unique_Awards ազգային մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամները:
Հարգելի՜ և սիրելի՜ հետևորդներ, հարյուրավոր նամակներ են հնչել, թե ովքե՞ր են ընտրում մրցանակակիրներին, ի՞նչ սկզբունքով և արդյո՞ք մասնագիտական մոտեցմամբ է այդ ամենն իրականացվում:
✅ Այո՛, մեզ մոտ պրոֆեսիոնալ մոտեցում են ցուցադրում այն մասնագետները, ովքեր տարիների մեծ ավանդ ունեն մի շարք բնագավառներում:
Ուստի, առաջարկում ենք միասին ծանոթանալ մասնագետներին, նրանց գործունեությանն ու ձեռքբերումներին:
🔔🔔🔔
Մանե Ենոքյան – Man_Go – պարուսույց, մանկավարժ, համացանցային բլոգեր։ 2016-ից հանդիսանում է Man_Go dance-ի ՝ նախկինում «Արփի» պարային համույթի գեղարվեստական ղեկավար։ Պարի բնագավառում հասցրել է գրանցել բավականին հաջողություններ, արժանանալով մի շարք պարգևների և մրցանակների։ Պարին զուգահեռ զբաղվում է բլոգերությամբ և հաղորդավարությամբ։
2023 թվականին Տարիների ավանդի համար պարգևատրվել է Unique Award հատուկ մրցանակով։
Հանդիսանում է Unique Awards 2024 ազգային մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամ։
____________________________________________________
ԱՐԽԱ բլոգը հետամուտ է լինում ցանկացած բնագավառում գործունեություն ծավալած անձանց, կազմակերպությունների տարիների տքնաջան աշխատանքին։ Ի՞նչ իմանաս, գուցե հաջորդ հեռախոսազանգը ստանաս հենց դու, և համալրես այն երջանիկների շարքը, ովքեր արժանացել են մրցանակի։ Ավելի մեծ ներուժով սկսիր աշխատել և մի օր քո աշխատանքը ևս կգնահատվի։

Комментарии