Unique Awards ազգային մրցանակաբաշխություն-Լուսինե Համլետի Բեկիրսկա Թամազյան

 🔊🔔Հայտնի են #Unique_Awards ազգային մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամները: 

Հարգելի՜ և սիրելի՜ հետևորդներ, հարյուրավոր նամակներ են հնչել, թե ովքե՞ր են ընտրում մրցանակակիրներին, ի՞նչ սկզբունքով և արդյո՞ք մասնագիտական մոտեցմամբ է այդ ամենն իրականացվում: 

✅ Այո՛, մեզ մոտ պրոֆեսիոնալ մոտեցում են ցուցադրում այն մասնագետները, ովքեր տարիների մեծ ավանդ ունեն մի շարք բնագավառներում: 

Ուստի, առաջարկում ենք միասին ծանոթանալ մասնագետներին, նրանց գործունեությանն ու ձեռքբերումներին:

🔔🔔🔔

Լուսինե Համլետի Բեկիրսկա Թամազյան – ակնաբույժ, միկրովիրաբույժ։ Աշխատում է Ավագյանի անվան բժշկական կենտրոնում՝ աչքի  Էքսիմեր - լազերային բաժանվումնքի վարիչ, և  Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի լազերային և նորագույն տեխնոլոգիաների բաժանմունքում։ Դպրոցն ավարտել է ոսկե մեդալով, այնուհետև կարմիր դիպլոմով ավարտել է Հերացու անվան պետական բժշկական համալսարանը։ Առաջիններից է, ով Հայաստանում, սկսել է կատարել աչքի լազերային վիրահատությունները, իսկ 2009 թվականից, բուժել նախկինում անբուժելի համարվող՝ հայերին բնորոշ կերատոկոնուս հիվանդությունը։ Բազմաթիվ գիտական աշխատանքների հեղինակ է։ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, իրականացրել է բազմաթիվ աչքի վիրահատություններ և բժշկական առաջին օգնություն հասցրել նրանց։ 2021 թվականին արժանացել է ԼՂՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Երախտագիտության» մեդալով։ Արժանացել է մի շարք մրցանակների, պետական պատվոգրերի և շնորհակալագրերի։2023 թվականին Տարիների ավանդի համար պարգևատրվել է Unique Award հատուկ մրցանակով։

Հանդիսանում է Unique Awards   2024 ազգային մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամ։ 

________________________________________________________

ԱՐԽԱ բլոգը հետամուտ է լինում ցանկացած բնագավառում գործունեություն ծավալած անձանց, կազմակերպությունների տարիների տքնաջան աշխատանքին։ Ի՞նչ իմանաս, գուցե հաջորդ հեռախոսազանգը ստանաս հենց դու, և համալրես այն երջանիկների շարքը, ովքեր արժանացել են մրցանակի։ Ավելի մեծ ներուժով սկսիր աշխատել և մի օր քո աշխատանքը ևս կգնահատվի։

#ARXA_Blog #ԱՐԽԱ_Բլոգ

Комментарии