Unique Awards ազգային մրցանակաբաշխություն - Հռիփսիմե Մարոնյան

 

🔊🔔Հայտնի են #Unique_Awards ազգային մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամները:
Հարգելի՜ և սիրելի՜ հետևորդներ, հարյուրավոր նամակներ են հնչել, թե ովքե՞ր են ընտրում մրցանակակիրներին, ի՞նչ սկզբունքով և արդյո՞ք մասնագիտական մոտեցմամբ է այդ ամենն իրականացվում:
✅ Այո՛, մեզ մոտ պրոֆեսիոնալ մոտեցում են ցուցադրում այն մասնագետները, ովքեր տարիների մեծ ավանդ ունեն մի շարք բնագավառներում:
Ուստի, առաջարկում ենք միասին ծանոթանալ մասնագետներին, նրանց գործունեությանն ու ձեռքբերումներին:
🔔🔔🔔
«Մարոնյան» նորաձևության ստուդիոյի հիմնադիր տնօրեն, հագուստի մոդելավորող, նախագծող։ Խ. Աբովյանի անվան Հայաստանի Պետական Մանկավարժական Համալսարանի կերպարվեստի ամբիոնի դասախոս: Գիտական և ուսումնամեթոդական հոդվածների հեղինակ, որոնք տպագրվել են տարբեր Հայկական և միջազգային պարբերականներում։ «Մարոնյան» նորաձևության ստուդիոն շուրջ 20 տարի հանդիսանում է ոլորտի առաջատարներից, ոչ միայն իր ստեղծած հագուստներով, որոնք սփռվում են ամբողջ աշխարհում, այլև հայտնի է իր դասընթացներով, որոնք հնարավորություն են տալիս շրջանավարտներին, ովքեր ունեն այլևս տեսական և գործնական գիտելիքներ, սկսել սեփական գործն այս ոլորտում։
Հենց այս ստուդիոյում են իրականություն դառնում հայ և ոչ միայն, հայտնի և սկսնակ մոդելավորողների հավաքածուները։
Համագործակցում է նաև սիրված և տաղանդաշատ արտիստների հետ, կերտում նրանց բեմական և առօրյա կերպարները։ 2024 թվականին Գյուրջինյան ընկերության կողմից «Մարոնյան» նորաձևության ստուդիոն (հիմնադիր՝ Հռիփսիմե Մարոնյան), արժանացել է «Լավագույնի» կոչմանը:
2023 թվականին Տարիների ավանդի համար պարգևատրվել է Unique Award հատուկ մրցանակով։
Հանդիսանում է Unique Awards 2024 ազգային մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամ։
________________________________________________________
ԱՐԽԱ բլոգը հետամուտ է լինում ցանկացած բնագավառում գործունեություն ծավալած անձանց, կազմակերպությունների տարիների տքնաջան աշխատանքին։ Ի՞նչ իմանաս, գուցե հաջորդ հեռախոսազանգը ստանաս հենց դու, և համալրես այն երջանիկների շարքը, ովքեր արժանացել են մրցանակի։ Ավելի մեծ ներուժով սկսիր աշխատել և մի օր քո աշխատանքը ևս կգնահատվի։

Комментарии