Unique Awards ազգային մրցանակաբաշխություն - Ալլա Եգանյան

 

🔊🔔Հայտնի են #Unique_Awards ազգային մրցանակաբաշխության մրցանակակիրները: Մեր հանձնաժողովի անդամները ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի իրենց ոլորտների լավագույնները լինեն ուշադրության կենտրոնում:
✅ Այո՛, մեզ մոտ մրցանակակիր են նրանք, ովքեր տարիների մեծ ավանդ ունեն մի շարք բնագավառներում:
Ուստի, առաջարկում ենք միասին ծանոթանալ մասնագետներին, նրանց գործունեությանն ու ձեռքբերումներին:
🔔🔔🔔
Ալլա Եգանյան - «ԵԳԱՆՅԱՆ» բրենդի հիմնադիր։ «Եգանյան» բրենդը պատրաստում է ձեռագործ պայուսակներ, զարդեր և աքսեսուարներ։ Հիմնադիրը՝ Ալլան, դեռ դպրոցական հասակից սիրել և զբաղվել է ասեղնագործությամբ, հելունագործությամբ, շյուղագործությամբ և նկարչությամբ։ 13 տարեկանից հաճախել մաքրամեյի դասընթացների, քանի֊ որ ցանկությունը մեծ էր տիրապետել այն ամենին, ինչը վերաբերվում էր հայկական արվեստին և արհեստին։ Շուրջ 10 տարի զբաղվել է ուլունքագործությամբ, պատրաստելով ձեռագործ զարդեր և աքսեսուարներ՝ հիմնական շեշտը դնելով բնական քարերին։ 2020թ սեպտեմբերին մասնակցել է «Armenian look» նախագծին, որպես հայ ձեռներեց կին, ներկայացնելով իր հեղինակային պայուսակը։ 44 օրյա պատերազմին մասնակցել է բարեգործական ցուցահանդես վաճառքներին, հասույթը նվիրաբերելով հայոց բանակին։ Unique Awards 2024 ազգային մրցանակաբաշխության մրցանակակիր:
____________________________________________________
ԱՐԽԱ բլոգը հետամուտ է լինում ցանկացած բնագավառում գործունեություն ծավալած անձանց, կազմակերպությունների տարիների տքնաջան աշխատանքին։ Ի՞նչ իմանաս, գուցե հաջորդ հեռախոսազանգը ստանաս հենց դու, և համալրես այն երջանիկների շարքը, ովքեր արժանացել են մրցանակի։ Ավելի մեծ ներուժով սկսիր աշխատել և մի օր քո աշխատանքը ևս կգնահատվի։
#ARXA_Blog #ԱՐԽԱ_Բլոգ

Комментарии