Unique Awards ազգային մրցանակաբաշխություն - Նաիրա Շահիրյան

 

🔊🔔Հայտնի են #Unique_Awards ազգային մրցանակաբաշխության մրցանակակիրները: Մեր հանձնաժողովի անդամները ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի իրենց ոլորտների լավագույնները լինեն ուշադրության կենտրոնում:
✅ Այո՛, մեզ մոտ մրցանակակիր են նրանք, ովքեր տարիների մեծ ավանդ ունեն մի շարք բնագավառներում:
Ուստի, առաջարկում ենք միասին ծանոթանալ մասնագետներին, նրանց գործունեությանն ու ձեռքբերումներին:
🔔🔔🔔
Նաիրա Շահիրյան – դերասանուհի, հաղորդավարուհի, 10 տարի ազգային հեռուստաընկերությամբ վարել է «Հեքիաթն է կանչում» հաղորդումը: Եղել է Երևանի Խամաճիկների պետական և «Ագուլիս» թատրոնների առաջին դերասանուհիներից: Խաղացել է ռադիոյի և հեռուստատեսության մի շարք բեմադրություններում: 2022 թվականին արժանացել է «Արմենիկոս» կոչման: Նաիրա Շահիրյանը հանդիսանում է ՀՀ վաստակավոր արտիստ Էվելինա Շահիրյանի դուստրը։
Unique Awards 2024 ազգային մրցանակաբաշխության մրցանակակիր:
________________________________________________________
ԱՐԽԱ բլոգը հետամուտ է լինում ցանկացած բնագավառում գործունեություն ծավալած անձանց, կազմակերպությունների տարիների տքնաջան աշխատանքին։ Ի՞նչ իմանաս, գուցե հաջորդ հեռախոսազանգը ստանաս հենց դու, և համալրես այն երջանիկների շարքը, ովքեր արժանացել են մրցանակի։ Ավելի մեծ ներուժով սկսիր աշխատել և մի օր քո աշխատանքը ևս կգնահատվի։

Комментарии