Unique Awards ազգային մրցանակաբաշխություն - բլոգեր Հովիկ Հակոբյան

 

🔊🔔Հայտնի են #Unique_Awards ազգային մրցանակաբաշխության մրցանակակիրները: Մեր հանձնաժողովի անդամները ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի իրենց ոլորտների լավագույնները լինեն ուշադրության կենտրոնում:
✅ Այո՛, մեզ մոտ մրցանակակիր են նրանք, ովքեր տարիների մեծ ավանդ ունեն մի շարք բնագավառներում:
Ուստի, առաջարկում ենք միասին ծանոթանալ մասնագետներին, նրանց գործունեությանն ու ձեռքբերումներին:
🔔🔔🔔
Հովիկ Մարատի Հակոբյան - բլոգեր։ Սովորել և կարմիր դիպլոմով է ավարտել Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ճարտարապետաշինարարական ֆակուլտետի կադաստրի բաժինը: 2018-2020թթ պարտադիր զինվորական ծառաության է անցել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում, ծառաության ընթացքում հրամանատարության կողմից արժանանալով մի շարք խրախուսանքների: 2020թ տեղափոխվել է ք.Երևան և աստիճանաբար զբաղվել բլոգերությամբ։ Այս ամենին զուգահեռ հրավիրվել է կինոֆիլմերի, սիթքոմների նկարահանումներին: Մասնակցել է մոդելային դասնթացներին։ Կարճ ժամանակահատվածում հասել է հանրային ճանաչման, ունենալով հարյուր հազարավոր հետևորդների,երկրպագուների մեծ զանգված։
Unique Awards 2024 ազգային մրցանակաբաշխության մրցանակակիր:
____________________________________________________
ԱՐԽԱ բլոգը հետամուտ է լինում ցանկացած բնագավառում գործունեություն ծավալած անձանց, կազմակերպությունների տարիների տքնաջան աշխատանքին։ Ի՞նչ իմանաս, գուցե հաջորդ հեռախոսազանգը ստանաս հենց դու, և համալրես այն երջանիկների շարքը, ովքեր արժանացել են մրցանակի։ Ավելի մեծ ներուժով սկսիր աշխատել և մի օր քո աշխատանքը ևս կգնահատվի։

Комментарии