Unique Awards ազգային մրցանակաբաշխություն - Մարի Խալոյան

 

🔊🔔Հայտնի են #Unique_Awards ազգային մրցանակաբաշխության մրցանակակիրները: Մեր հանձնաժողովի անդամները ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի իրենց ոլորտների լավագույնները լինեն ուշադրության կենտրոնում:
✅ Այո՛, մեզ մոտ մրցանակակիր են նրանք, ովքեր տարիների մեծ ավանդ ունեն մի շարք բնագավառներում:
Ուստի, առաջարկում ենք միասին ծանոթանալ մասնագետներին, նրանց գործունեությանն ու ձեռքբերումներին:
🔔🔔🔔
Մարի Խալոյան - Հագուստի մոդելավորող։ Ավարտել է Խ․ Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի (Հայասրանի Պետական Մանկավարժական համալսարան) Գեղարվեստական Կրթության ֆակուլտետի՝ Հգուստի մոդելավորում բաժինը գերազանցության դիպլոմով։ Ուսումնական տարիների ընթացքում աշխատել է տարբեր ստուդիաներում, ձեռք բերելով որոշակի փորձ այդ ոլորտում։ Ձեռագործ աշխասանքների սիրահար է, և իր ձեռագործ պայուսակներին, զարդերին, շապիկներին և ասեղնագործությանը ծանոթ են շատեը։ Ավարտելուց հետո վերապատրաստվել է «Maroyan Fashion Studio»-ում, որտեղից էլ ստացել է առաջարկ ստուդիոյի հիմնադիր՝ Հռիփսիմե Մարոնյանից, աշխատանքի անցնել և միանալու «Մարոնյան» նորաձևության թիմին, որպես դասավանդող։ Վայելում է ուսանողների անվերապահ հարգանք ու սերը։
Unique Awards 2024 ազգային մրցանակաբաշխության մրցանակակիր:
____________________________________________________
ԱՐԽԱ բլոգը հետամուտ է լինում ցանկացած բնագավառում գործունեություն ծավալած անձանց, կազմակերպությունների տարիների տքնաջան աշխատանքին։ Ի՞նչ իմանաս, գուցե հաջորդ հեռախոսազանգը ստանաս հենց դու, և համալրես այն երջանիկների շարքը, ովքեր արժանացել են մրցանակի։ Ավելի մեծ ներուժով սկսիր աշխատել և մի օր քո աշխատանքը ևս կգնահատվի։

Комментарии