Unique Awards ազգային մրցանակաբաշխություն - Արման Մանուկյան

 

🔊🔔Հայտնի են #Unique_Awards ազգային մրցանակաբաշխության մրցանակակիրները: Մեր հանձնաժողովի անդամները ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի իրենց ոլորտների լավագույնները լինեն ուշադրության կենտրոնում:
✅ Այո՛, մեզ մոտ մրցանակակիր են նրանք, ովքեր տարիների մեծ ավանդ ունեն մի շարք բնագավառներում:
Ուստի, առաջարկում ենք միասին ծանոթանալ մասնագետներին, նրանց գործունեությանն ու ձեռքբերումներին:
🔔🔔🔔
Արման Մանուկյան – մերսող , կինեզիոլոգ, ֆիզիոթերապիստ։ Ավարտել է Ֆիզիկական Կուլտուրայի և Սպորտի Հայկական Պետական Ինստիտուտը՝ Ֆիզիկական կուլտուրա առողջական շեղում ունեցող անձանց համար ,կինեզիոլոգիա մասնագիտությամբ։ Ունի մագիստրոսի աստիճան։ 2015 թվականից մինչ օրս դասավանդում է նույն ինստիտուտում ՝ կինեզիոլոգիայի ամբիոնում , որպես արևելյան և դասական մերսման դասախոս։
Աշխատում է նաև Հմայակ Խաչատրյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում՝ ֆիզիոթերապիստ։
2020-ից մինչ օրս՝ ,, Շիացու ‘’ վերականգնողական կենտրոնի հիմնադիր – տնօրեն։
2022-ից մինչ օրս՝ Հայաստանի ֆիզիկական թերապիայի և մերսման ազգային ֆեդերացիայի նախագահ։
Ունեցել է բազմաթիվ վերապատրաստումներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Կազմակերպել է մի շարք միջոցառումներ, մրցաշարեր, վերապատրաստումներ։
2022թ-ին հունիսի 10-ին մասնակցել է WMF-ի կողմից Հունաստանում կազմակերպված համագումարին ,որին մասնակցում էին 36 երկրի ներկայացուցիչներ։
2022 թվականից հանդիսանում է WMF(World Massage Federation), Poep (Progressive Studies University) պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։
2022- ից սկսած հրավիրվել է որպես միջազգային կարգի մրցավար Հայաստանից՝ տարբեր միջազգային մերսման մրցաշարերին մասնակցելու համար՝ (Հունաստան, Իտալիա, Ռումինիա,Գերմանիա, Բոսնիա Հերցեգովինա,Ամերիկայի Միացյալ Նահանգներ)։
Unique Awards 2024 ազգային մրցանակաբաշխության մրցանակակիր:
____________________________________________________
ԱՐԽԱ բլոգը հետամուտ է լինում ցանկացած բնագավառում գործունեություն ծավալած անձանց, կազմակերպությունների տարիների տքնաջան աշխատանքին։ Ի՞նչ իմանաս, գուցե հաջորդ հեռախոսազանգը ստանաս հենց դու, և համալրես այն երջանիկների շարքը, ովքեր արժանացել են մրցանակի։ Ավելի մեծ ներուժով սկսիր աշխատել և մի օր քո աշխատանքը ևս կգնահատվի։

Комментарии

Отправить комментарий