Unique Awards ազգային մրցանակաբաշխություն - Արտակ Արամյան

 

🔊🔔Հայտնի են #Unique_Awards ազգային մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամները:
Հարգելի՜ և սիրելի՜ հետևորդներ, հարյուրավոր նամակներ են հնչել, թե ովքե՞ր են ընտրում մրցանակակիրներին, ի՞նչ սկզբունքով և արդյո՞ք մասնագիտական մոտեցմամբ է այդ ամենն իրականացվում:
✅ Այո՛, մեզ մոտ պրոֆեսիոնալ մոտեցում են ցուցադրում այն մասնագետները, ովքեր տարիների մեծ ավանդ ունեն մի շարք բնագավառներում:
Ուստի, առաջարկում ենք միասին ծանոթանալ մասնագետներին, նրանց գործունեությանն ու ձեռքբերումներին:
🔔🔔🔔
Գուսան Արտակ Արամյան – երգահան։ 7 տարեկանից հաճախել է ջութակի, որից հետո երաժշտական հանդես է եկել մի շարք համերգային ծրագրերում։ Հայոց բանակում ծառայությունն ավարտելուց հետո, զբաղվել է կրկին երգ-երաժշտությամբ։ 2017 թվականին գրել է մի հիթ, որն էլ ողջ աշխարհում մեծ ճանաչում ունեցավ՝ «Մի գնա», որի համար էլ նույն թվականին արժանացավ Գուսանի կոչման։ Ստեղծագործում է գուսանական, ժողովրդական, ֆոլկ ժանրերում, իսկ երգերը կատարում են Հայաստանի սիրված ու ճանաչված արտիստները։
2023 թվականին Տարիների ավանդի համար պարգևատրվել է Unique Award հատուկ մրցանակով։ Օրեր առաջ, Գյուրջինյան մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Լավագույն գրող» մրցանակին։
Հանդիսանում է Unique Awards 2024 ազգային մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամ։
____________________________________________________
ԱՐԽԱ բլոգը հետամուտ է լինում ցանկացած բնագավառում գործունեություն ծավալած անձանց, կազմակերպությունների տարիների տքնաջան աշխատանքին։ Ի՞նչ իմանաս, գուցե հաջորդ հեռախոսազանգը ստանաս հենց դու, և համալրես այն երջանիկների շարքը, ովքեր արժանացել են մրցանակի։ Ավելի մեծ ներուժով սկսիր աշխատել և մի օր քո աշխատանքը ևս կգնահատվի։

Комментарии