Unique Awards ազգային մրցանակաբաշխություն - Վահան Մանվելյան


 
🔊🔔Հայտնի են #Unique_Awards ազգային մրցանակաբաշխության մրցանակակիրները: Մեր հանձնաժողովի անդամները ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի իրենց ոլորտների լավագույնները լինեն ուշադրության կենտրոնում: 

✅ Այո՛, մեզ մոտ մրցանակակիր են նրանք, ովքեր տարիների մեծ ավանդ ունեն մի շարք բնագավառներում: 

Ուստի, առաջարկում ենք միասին ծանոթանալ մասնագետներին, նրանց գործունեությանն ու ձեռքբերումներին:

🔔🔔🔔

Վահան Լևոնի Մանվելյան -  գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու: Քիչ ինվազիվ գինեկոլոգիայի և վերարտադրողական վիրաբուժության բաժանմունքի վարիչ «Ավագ» ԲԿ-ում։ Հանդիսանում է Առողջապահության Ազգային Ինստիտուտի՝ Վերարտադրողական բժշկության ամբիոնի դասախոս։  2012-2013 թթ․ անցել է ռոտացիոն մասնագիտացում Ճապոնիայում, Թայվանում և Սինգապուրում, որից հետո ծավալել է աշխատանք Երևանում։ Անցել է բազմակի վերապատրաստումներ Շանհայի,  Ֆրանսիայի Կլերմոն-Ֆերրան և Ստրասբուրգ քաղաքների Միջազգային Էնդոսկոպիկ Վիրաբուժության կենտրոններում։ 2016 թ․ Գինեկոլոգիական Վիրաբուժության Եվրոպական Ակադեմիայի (Լյուվեն, Բելգիա) կողմից ստացել է բակալավրի կոչում գինեկոլոգիական էնդոսկոպիայի ոլորտում, որից հետո 2018 թ․ նույն ակադեմիայի կողմից ստացել է քիչ ինվազիվ գինեկոլոգիական վիրաբույժի որակավորում։ Ունի 12 զեկույց տարբեր միջազգային կոնգրեսներում և 24 տպագրված աշխատություն միջազգային մասնագիտական ամսագրերում։ Հանդիսանում է «Ասիա-խաղաղօվկիանոսյան գինեկոլոգ-էնդոսկոպիստների ասոցիացիայի» խորհրդի անդամ և նույն ասոցիացիայի վերարտադրողական վիրաբուժության հատուկ թիրախային խմբի անդամ, ինչպես նաև մի քանի եվրոպական գինեկոլոգիական ասոցիացիաների անդամ։ 2018 թ․ Ասիա-խաղաղօվկիանոսյան գինեկոլոգ-էնդոսկոպիստների ասոցիացիայի ամսագրի կողմից պարգևատրվել է «Ոսկե ասեղնաբռնիչ»-ով՝ լավագույն տպված աշխատանքի համար։ 

Unique Awards 2024 ազգային մրցանակաբաշխության մրցանակակիր: 

____________________________________________________

ԱՐԽԱ բլոգը հետամուտ է լինում ցանկացած բնագավառում գործունեություն ծավալած անձանց, կազմակերպությունների տարիների տքնաջան աշխատանքին։ Ի՞նչ իմանաս, գուցե հաջորդ հեռախոսազանգը ստանաս հենց դու, և համալրես այն երջանիկների շարքը, ովքեր արժանացել են մրցանակի։ Ավելի մեծ ներուժով սկսիր աշխատել և մի օր քո աշխատանքը ևս կգնահատվի։

#ARXA_Blog #ԱՐԽԱ_Բլոգ

Комментарии