Unique Awards ազգային մրցանակաբաշխություն - Իրինա Արամյան

 🔊🔔Հայտնի են #Unique_Awards ազգային մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամները:

Հարգելի՜ և սիրելի՜ հետևորդներ, հարյուրավոր նամակներ են հնչել, թե ովքե՞ր են ընտրում մրցանակակիրներին, ի՞նչ սկզբունքով և արդյո՞ք մասնագիտական մոտեցմամբ է այդ ամենն իրականացվում:
Այո՛, մեզ մոտ պրոֆեսիոնալ մոտեցում են ցուցադրում այն մասնագետները, ովքեր տարիների մեծ ավանդ ունեն մի շարք բնագավառներում:
Ուստի, առաջարկում ենք միասին ծանոթանալ մասնագետներին, նրանց գործունեությանն ու ձեռքբերումներին:
🔔🔔🔔
Իրինա Արամյան - Կալիֆորնիայի, Հյուսիսային Ամերիկայի, Ամերիկայի գրողների միությունների անդամ, Հայաստանի մշակույթի գործիչների միության անդամ։ 2021,22,23 թվականների ՏԻՐ ՀԱՅ ԳԻՐ լավագույն բանաստեղծուհի։ Գրականության Մշակ, Երախտիք մեդալներ։ ԿՀԳՄ և ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՀԿ ֊ի կողմից` շնորհակալագրեր, Ռուսաստանի գրողների միության դիպլոմ, 23 համահեղինակային գիրք, որոնց թվում, որօես արժանավոր շիրակցի "Շիրակ աշխարհ" վավերագրությունում, Երգիծաբանների միության կողմից հրատարակված և Ռուսաստանի գրողների միության կողմից հրատարակված "Ոսկե քնար" գրքերում։ Հինգ հեղինակային գիրք` "Անցնող օրվա հետ", "Լռությունից հետո", "Ողջամտությունից մինչև խելագարություն", "Այնտեղ ուր հոգին է" և "Իմ ժամանակը ժամանակավրեպ" պատմվածքների ժողովածու։
2023 թվականին Տարիների ավանդի համար պարգևատրվել է Unique Award հատուկ մրցանակով։ Օրեր առաջ, Գյուրջինյան մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Լավագույն գրող» մրցանակին։
Հանդիսանում է Unique Awards 2024 ազգային մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամ։
____________________________________________________
ԱՐԽԱ բլոգը հետամուտ է լինում ցանկացած բնագավառում գործունեություն ծավալած անձանց, կազմակերպությունների տարիների տքնաջան աշխատանքին։ Ի՞նչ իմանաս, գուցե հաջորդ հեռախոսազանգը ստանաս հենց դու, և համալրես այն երջանիկների շարքը, ովքեր արժանացել են մրցանակի։ Ավելի մեծ ներուժով սկսիր աշխատել և մի օր քո աշխատանքը ևս կգնահատվի։
#ARXA_Blog #ԱՐԽԱ_Բլոգ

Комментарии