Unique Awards ազգային մրցանակաբաշխություն - Սպարտակ Ծատուրյան

 

🔊🔔Հայտնի են #Unique_Awards ազգային մրցանակաբաշխության մրցանակակիրները: Մեր հանձնաժողովի անդամները ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի իրենց ոլորտների լավագույնները լինեն ուշադրության կենտրոնում:
✅ Այո՛, մեզ մոտ մրցանակակիր են նրանք, ովքեր տարիների մեծ ավանդ ունեն մի շարք բնագավառներում:
Ուստի, առաջարկում ենք միասին ծանոթանալ մասնագետներին, նրանց գործունեությանն ու ձեռքբերումներին:
🔔🔔🔔

Սպարտակ Ծատուրյան  - Ուշուի միջազգային կարգի մրցավար: 2018 թվականին մասնակցել է Մոսկվայում կայացած Եվրոպայի առաջնությանը, որի շրջանակներում ստացել է Եվրոպական մրցավարական C կարգ, և իրավունք վաստակել մրցավարել Եվրոպայի առաջնությունում։ 2019 թվականին մասնակցել է ուշուի աստղերի գավաթի մրցաշարին, և ճանաչվել լավագույն մրցավար։ 2019 թվականին մասնակցել է Եվրազիայի առաջնությանը, և արժանացել բարձր գնահատականի միջազգային մրցավարական խորհրդի կողմից։ 2020 թվականին նշանակվել է Հայաստանի Ավանդական ուշուի ֆեդերացիայի մրցավարական խորհրդի նախագահ։ Մրցավարել է այնպիսի մրցաշարերում, ինչպիսիք են` MFC, GFC, TORNADO, OFC և մի շարք հեղինակավոր մրցաշարերում։ 2020 թվականին լինելով 44 օրյա պատերազմի մասնակից, առողջական խնդիրների պատճառով 2 տարի դադարից հետո վերսկսել է աշխատանքը։ 2023 թվականին մասնակցել է Եգիպտոսում անցկացվող ուշուի միջազգային որակավորման քննություններին, և սանդա ոճում դարձել տարածաշրջանի միակ միջազգային կարգի մրցավար։ 2023 թվականին թուրքիայում մասնակցել է Եվրոպայի առաջնությանը, և ճանաչվել մրցաշարի լավագույն մրցավար, ստանալով մրցավարների և մարզիչների ձայների բացարձակ մեծամասնությունը։ Մինչ այսօր ղեկավարում է Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի մրցավարական խորհուրդը։

Unique Awards 2024 ազգային մրցանակաբաշխության մրցանակակիր:
____________________________________________________
ԱՐԽԱ բլոգը հետամուտ է լինում ցանկացած բնագավառում գործունեություն ծավալած անձանց, կազմակերպությունների տարիների տքնաջան աշխատանքին։ Ի՞նչ իմանաս, գուցե հաջորդ հեռախոսազանգը ստանաս հենց դու, և համալրես այն երջանիկների շարքը, ովքեր արժանացել են մրցանակի։ Ավելի մեծ ներուժով սկսիր աշխատել և մի օր քո աշխատանքը ևս կգնահատվի։



Комментарии