Unique Awards ազգային մրցանակաբաշխություն - Դավիթ Պարյան

 

🔊🔔Հայտնի են #Unique_Awards ազգային մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամները:
Հարգելի՜ և սիրելի՜ հետևորդներ, հարյուրավոր նամակներ են հնչել, թե ովքե՞ր են ընտրում մրցանակակիրներին, ի՞նչ սկզբունքով և արդյո՞ք մասնագիտական մոտեցմամբ է այդ ամենն իրականացվում:
✅ Այո՛, մեզ մոտ պրոֆեսիոնալ մոտեցում են ցուցադրում այն մասնագետները, ովքեր տարիների մեծ ավանդ ունեն մի շարք բնագավառներում:
Ուստի, առաջարկում ենք միասին ծանոթանալ մասնագետներին, նրանց գործունեությանն ու ձեռքբերումներին:
🔔🔔🔔
Դավիթ Գրիգորի Պարյան - կինեզիոթերապիստ, ֆիթնես փորձագետ, ֆիթնեսի և բոդիբիլդինգի միջազգաին կարգի մրցավար: Ունի տարբեր մասնագիտություններ, որոնք մեկը մյուսին լրացնում են: Ամեն ին սկսել է 1997թվականի, երբ սկսեց մարզվել բոդիբիլդինգ մարզաձևով: 2004թ. Զինվորական ծառայությունից վերադառնալով վերսկսել է մարզոմները և սկսել մարզչական գործունեություն: Ուսանողական տարիներից ներգրաված է եղել գիտական գործունեության մեջ: Հոդվածների հիմնական առանցքը եղել է նախազորակոչային և զորակոչային տարիքի ֆիզիկական և ֆունկցիոնալ բնութագրերի վերլուծությունը: Հեղինակել է հետազոտական աշխատանքներ, ինչպես նաև հոդվածներ նվիրված նախազորակոչային տարիքի պատանիների ֆիզիկական պատրաստության և հենաշարժիչ համակարգի խնդիրների հետազոտմանը և լուծմանը: Հոդվածներից թվով 4-ը ներկայացվել են նաև ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ՌԻ դասախոսական և կուրսանտական գիտաժողովների ժամանակ, տպագրվել են հոդվածների ժողովածուներում: Մշտապես ներգրաված է եղել մրցումների կազմակերպման և մարզիկների նախապատրաստման մեջ: Այս տարիներին աշխատել է Երևանում գործող մի շարք ֆիթնես ակումբներում թե որպես մարզիչ, և թե որպես ֆիթնես թեստավորման ու բժշկական հսկողության մասնագետ, որտեղ իր ներդրումն է ունեցել դրանց կայացման մեջ: Սովորել է ՖԿՀՊԻ Մարզաառողջարարական ֆակուլտետում, այնուհետև նույն ֆակուլտետի մագիստրատուրայում, Կինեզիոլոգ մասնագիտությամբ։ Հաջորդիվ ավարտել է ՖԿՀՊԻ մագիստրատուրան՝ Սպորտի Մարքեթինգ մասնագիտությամբ։ Ուսանել է նաև միջազգային օլիմպիական ակադեմիայում և հանդիսանում է ակադեմիայի շրջանավարտների միության(IOAPA) անդամ: 2008 թվականից մինչ օրս մասնակցում է կամավորական աշխատանքների՝ մանկական առողջարարական ճամբարներում, երիտասարդական հավաքներում, զորամասերում, կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում, առողջապահական, հասարակական իրազեկման և գիտական ոլորտներում։ 2016 թ. գարնանը վերսկսած մարտական գործողություններից հետո, նախաձեռնել է վերականգնողական աշխատանքների իրականացում՝ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում, հիմնականում ծանր գանգուղեղային ու ողնուղեղային վնասվածքներով զինծառոյողների համար: Այդ աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով 2017 թվականին ընկերների հետ ձեռնամուխ են եղել «ՔԱՅԼ-ՄԵԴ» վերականգնողական կենտրոնի հիմնադրմանը, այնուհետև ստեղծեցին «Աջակցություն վիրավոր զինորներին և զինվորական հաշմանդամներին» հ/կ-ն, որի հիման վրա 2018 թվականին ստեղծվեց «Զինվորի Տուն» վերականգնողական կենտրոնը: 2023թ. Ապրիլ ամսից դադարեցնելով գործունեությունը վերականգնողական ուղղությամբ, վերսկսել է սպորտային ակումբի վերաբացման աշխատանքները, որի գործունեությունը դադարեցրել էր 2016 թվականից: Հիմա արդեն այս ակումբում մարզվելու են վիրավորումից հետո վերականգնված զինծառայողները ու ինու՞ ոչ, նաև փորձելու են մեր դրոշը բարձրացնել միջազգային մրցաշարերում: 2017թ. ընկերների հետ հիմնադրել են «ԿՈՄԱՆԴՈՍ» ռազմամարզական ակումբը: 2017թ. ՀՀ ՊՆ կողմից պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան» մեդալով: 2018 թվականին ԿԳՄՍ նախարարության կողմից անցկացված «Տարվա Երիտասարդ» մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է «Տարվա երիտասարդ բժիշկ»: 2001 թվականից առ այսօր հանդիսանում է Հայաստանի բոդիբիլդինգի և ֆիթնեսի ազգային ֆեդերացիայի անդամ, 2017 թվականից հանրապետական կարգի մրցավար, 2022 թվականից բոդիբիլդինգի և ֆիթնեսի միջազգաին կարգի մրցավար(IFBB International Jndge), 2021 թվականից Բոդիբիլդինգի և ֆիթնեսի միջազգային ակադեմիայի (IFBB Academy-Armenia) դասախոս և Հայաստանի կրթական ծրագրերի համակարգող: 2010-2015թթ. եղել է ՖԿՀՊԻ Ուսանողական գիտական ընկերության նախագահ։ 2012-2018թթ. Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի հիմնադիր անդամ: 2014-2020թթ. Ապացուցողական բժշկության մասնագետների հայկական ասոցիացիայի (ԱԲՄՀԱ) խորհրդի անդամ։ 2019 թվականից հանդիսանում է Հայաստանի կինեզիոթերապիստների և ֆունկցիոնալ ֆիթնեսի մասնագետների ասոցիացիայի նախագահ: 2021 թվականին ընկերների հետ հիմնադրել են «3D Med-Tech» ընկերությունը, որը զբաղվում է բժշկական սարքավորումների արտադրությամբ:2019 թվականից ծառայում է Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լոսավորիչ» Մայր Եկեղեցում, որպես դպիր:
2023 թվականին Տարիների ավանդի համար պարգևատրվել է Unique Award հատուկ մրցանակով։
Հանդիսանում է Unique Awards 2024 ազգային մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամ։
________________________________________________________
ԱՐԽԱ բլոգը հետամուտ է լինում ցանկացած բնագավառում գործունեություն ծավալած անձանց, կազմակերպությունների տարիների տքնաջան աշխատանքին։ Ի՞նչ իմանաս, գուցե հաջորդ հեռախոսազանգը ստանաս հենց դու, և համալրես այն երջանիկների շարքը, ովքեր արժանացել են մրցանակի։ Ավելի մեծ ներուժով սկսիր աշխատել և մի օր քո աշխատանքը ևս կգնահատվի։

Комментарии