


Ուստի, առաջարկում ենք միասին ծանոթանալ մասնագետներին, նրանց գործունեությանն ու ձեռքբերումներին:



Աննա Մելիքսեթյան – Հրուշակագործ, «Աննա Էլեն տորթեր»-ի հիմնադիր։ 14 տարի շարունակ հրուշակագործության մեջ հմտացած Աննան, այսօր համեղ խմորեղեններ պատրաստելուց բացի նաև դասավանդում է և իր փորձն ու պրակտիկան է փոխանցում սաներին։ Ուսանողները, որոնք թվով 100 ից ավել են, այսօր ունեն իրենց սեփական բիզնեսն ու չեն դադարում յուրօրինակ համով հիացնել շատերին։ Ոլորտի գաղտնիքներն ուսումնասիրած և բացահայտած «Աննա Էլեն» տորթերի հիմնադիրը՝ Աննա Մելիքսեթյանն արժանացել է բազմաթիվ մրցանակների և խրախուսական պատվոգրերի, և միայն վերջերս Եգիպտոսում արժանացավ «Տարվա լավագույն հրուշակագործ» մրցանակին։ Հավելենք նաև, որ Աննա Մելիքսեթյանը տարիներ շարունակ համեստորեն փայլել է իր մարդասիրական քայլերով, բազմաթիվ անապահով ընտանիքների, հատուկ կարիքներ ունեցող երեխաների, մանկատների և տարեցների խնամքի կենտրոններին համեղ հյուրասիրություններով միշտ հրամցնելով։
Unique Awards 2024 ազգային մրցանակաբաշխության մրցանակակիր:
____________________________________________________
ԱՐԽԱ բլոգը հետամուտ է լինում ցանկացած բնագավառում գործունեություն ծավալած անձանց, կազմակերպությունների տարիների տքնաջան աշխատանքին։ Ի՞նչ իմանաս, գուցե հաջորդ հեռախոսազանգը ստանաս հենց դու, և համալրես այն երջանիկների շարքը, ովքեր արժանացել են մրցանակի։ Ավելի մեծ ներուժով սկսիր աշխատել և մի օր քո աշխատանքը ևս կգնահատվի։
Комментарии
Отправить комментарий