1967 թվականին Սելիգմանը և Մեյերը գիտափորձեր էին անում շների վրա։ Շներին բաժանում են երկու խմբերի ու էկետրաշոկի էին ենթարկում։ Մի խումբը փախչելու հնարավորություն չուներ, բայց մյուս խումբը կարող էր փախչել։ Գիտափորձը երկրորդ անգամ են կրկնում, բայց այս անգամ երկու խմբերին էլ հնարավորություն է տրվում փախչել վանդակից։ Շների այն խումբը, որը առաջին փորձի ժամանակ փախչելու հնարավորություն չէր ունեցել, չէր էլ փորձում փախչել։ Այս երևույթը կոչվում է «սովորովի անօգնականություն»։ Այս մասին գիտափորձեր կան նաև մարդկանց մասնակցությամբ։ Երբ մարդը կամ խումբը շարունակաբար ենթարկվում է տրավմաների, սկսում է մտածել, որ ինքը իրավիճակը փոխելու ունակ չէ։
Մենք «սովորովի անօգնականության»
հասարակություն ենք։ Եթե նայում ենք, թե ինչ տրավմատիկ է եղել մեր պետության
ձևավորումը՝ պատերազմ, տնտեսական ճգնաժամ, երկրաշարժ․․․, ինչպես նաև հետագա տարիները, հասրակությունը չի հասցնում
վերականգնվել։ Բայց եթե վերջին երեսուն տարին չնայենք, այլ դիտարկենք վերջին երեք
տարիները, մենք անընդհատ ենթարկվել ենք ճգնաժամերի ազդեցությունը։ Ընդ որում,
պարտադիր չէ, որ մարդը իր հարզատին, տունը կորցրած լինի։ Նաև կապ չունի, թե
որքանով է Արցախը իր ինքնության մաս համարում․ բոլորս ինչ-որ առումով տրավմատիզացված ենք։ Օրինակ, երբ մենք մեդիայում կարդում ենք, որ Ադրբեջանը սահմանին զորք է կուտակել, դա խաղարկային բռնության օրինակ է։ Մեկ ուրիշ օրինակ՝ երբ տեսնում ենք, որ մեր կողքի մարդիկ կորցրել են իրենց հարզատներին, իրենց տունը կամ ինչ-որ կերպ
ազդվել են պատերազմից, մենք էմոցիոնալ բռնության ենք ենթարկվում։ Սոցիոլոգները և
հոգեբանները տարբեր տեսություններով կարող ենք բացատրել մեր «անտարբերությունը»,
բայց եկեք ընդունենք, որ անկախ նրանից տեղահանվել ենք, սահմանամերձ գյուղում ենք
ապրում, թե Փարիզում, մենք բոլորս ազդվել ենք ու ազդվում ենք այս վիճակից։
Ի՞նչ է տեղի ունենում անընդհատ տրավմաների ենթարկված մարդու հետ։ Հասարակության մեջ բոլորը չի, որ նույն կերպ են արձագանքում իրավիճակին, բայց հիմնականում մարդիկ սկսում են մտածել, որ իրենք բացարձակ իրավիճակի վրա ազդեցություն չունեն։ Հետևաբար, խուսափում են որոշումների կայացումից։ Մեր կոլեկտիվ ինքնագնահատականը ընկնում է։ Մենք սկսում ենք մտածել, որ «հայերը վատն են», «մենք իվիճակի չենք պետություն ունենալ», «մեր բանակում բոլորը դավաճաններ են», «մենք ունակություն չունենք լավ կավարաություն ձևավորելու» և ամենավատը՝ «մենք երբեք չենք փոխվի ու կկորցնենք մեր պետությունը»։ Իհարկե կարևոր է, որ մարդիկ փոխվեն, բայց խումբը մարդկանց մեխանիկական գումար չէ, ու խմբային հարցերը պետք է խմբային մակարդակում լուծել։ Եթե մարդիկ փոխվեն, իսկ համակարգը նույնը մնա, մարդիկ ուղղակի կթողնեն կգնան, որովհետև իրենք այդ խմբին չեն պատկանում։ Սա իհարկե ուրիշ հարց է, բայց եկեք մենք մեր հետ տեղի ունեցածին փորձենք մասնագիտական, այլ ոչ թե բարոյագիտական որակավորումներ տալ։Տրավմատիզացված հասարակություններում մարդիկ անընդհատ ֆրուստրացիա են ապրում, պասիվ են, չնայած բոլորը հասկանում են, թե ինչ է կատարվում մեր հետ, չեն փորձում ջանք ներդնել որևէ բան փոխելու։ Մի մասը ասում է «ես քաղաքականությանը չեմ ուզում խառնվել», մյուս մասը՝ «դե սա այսպես էլ պետք է լիներ, մենք ի վիճակի չենք պայքարելու», մի մասը մեղավորներ է փնտրում, որ գտնի, «պատժի», սիրտը հանգստանա, և այլն։ Ընդ որում «սովորովի անօգնականությունը» կարող է դրսևորվել մարդու կյանքի մի ոլորտում, բայց մյուս ոլորտում չդրսևորվել։ Օրինակ՝ մարդիկ, ովքեր միշտ ակտիվ են եղել քաղաքացիական նախաձեռնություններում, չեն ուզում ինչ-որ մի բան անել։ Ու հիմա մենք հայտնվել ենք այնպիսի վիճակում, որ հնարավոր է անկլավները տան, Սյունիքով ճանապարհ տան, մեր պետության հիմքերը ամեն ձևով խարխլում են, բայց մենք փակվել ենք մեր կոլեկտիվ անօգնականության մեջ ու չենք ուզում պայքարել։ Մեր թշնամիները մեզ սոցիալ-հոգեբանական պատերազմում են հաղթել առաջին հերթին։ Իրենք գիտեն, որ եթե միանգամից հարձակվեն, մեր մեջ կարթնանա ինքնապաշտպանական բնազդը, ու եթե պայքարենք, հնարավոր է հաղթենք։ Ու հիմա մենք դարձել ենք Սելիգմանի շների նման։
Սելիգմանը նաև ասում է, որ բոլոր
հասարակությունների մեջ կա 10%, որը կապ չունի ի՞նչ է տեղի ունենում, երբեք չի
հուսահատվում։ Իրականում հասարակագիտության տեսանկյունից շատ հավես հասարակություն
ենք։ Հետաքրքիր կլիներ այս ամենին միայն սոցիոլոգի աչքերով նայել, եթե մեր հետ
տեղի չունենար։ Պատերազմը մեր ընտրությունը չի, բայց մենք կարող ենք որոշել
իրավիճակին ինչպես արձագանքել։
Комментарии
Отправить комментарий