Զրույց ժողովրդական երգի ժանրում շատերին
հայտնի դարձած Գրիգոր Միրզոյանի հետ
Վերջին տարիներին հայրենիքից հեռու եք, բայց շարունակում եք ստեղծագործել հայերեն լեզվով և ժողովրդական երգի ժանրում: Լսարանների տարբերությունը մե՞ծ է:
Լսարանների
տարբերություն ամեն դեպքում կա։ Այստեղ ավելի շատ լսում են հին երգերը։ Պահանջարկը
ժողովրդական երգի շատ է, և այդ փաստը միայն ուրախացնող է։
Համոզված եմ, որ օտար երկրում սկզբնական շրջանում դժվարությունները շատ էին: Հայաստանում ստեղծել էիք մեծ շրջապատ, ընկերներ, և թողնել ամեն բան ու սկսել 0-ից, ռիսկային չէ՞ր:
Յուրաքանչյուր
նոր երկիր գնալուց ամեն բան ռիսկային է։ Հատկապես, որ քո երկրում կայացած ես և ինչ
որ չափով սիրված։ Ընկերներիս մեծ մասը մինչ իմ գալն արդեն տեղափոխվել էր Ամերիկա, և
դժվարություններ այդքան չզգացի։
Վերջերս ներկայացրեցիք նոր երգ ու տեսահոլովակ: Կխոսե՞ք այս մասին: (հեղինակ, գործիքավորում, ռեժիսոր և ինչպե՞ս եղավ համագործակցությունը)
Երգի
հեղինակը, ինչպես նաև երաժշտության և գործիքավորման, իմ լավ ընկեր՝ Գևորգ Հովհաննիսյանն
է, ով տեղյակ էր, որ նմանատիպ երգ ունենալու ցանկություն ունեմ։ Եվ Սյուզի Ավդալյանի
հետ միասին, ով բառերի հեղինակն է, ստեղծեցին գեղեցիկ աշխատանք ինձ համար։ Տեսահոլովակի
նկարահանումը վստահվեց ռեժիսոր՝ Արթուր Մարտիրոսյանին։
Երգը կարող եմ ասել սիրվել է, քանի որ երգացանկիցս հաճախ առանձնացնում են և հատուկ
այդ կատարման համար հրավիրում։
Ձեր թույլտվությամբ նաև մեկ - երկու հարց անձնականից. Ի՞նչ փուլում է այն հիմա՞: Վստահաբար հետևորդներիդ հետաքրքիր է, քանի որ հրապարակումները կարծես անհետացել են:
Դեմ չեմ անդրադառնալ, սակայն կարճ կամփոփեմ: Օվկիանոսից այնկողմ ամուսնությունս
ցավոք կարճ տևեց:
Հասցրեցի՞ք հայր դառնալ:
Չհասցրեցի՝ բաժանվեցի: Այս պահին սիրտս կրկին ազատ է:
Առհասարակ չեմ սիրում մտնել հյուրի նեղ անձնական կյանք: Եվրոպական բարքերը խանգարեցին, թե՞ ... սերը պակասեց:
Եվրոպական բարքերն ու շրջապատը չէր պատճառը, Արամ ջան: Խնդիրը վստահեցնում եմ անգամ՝ երեխայի բացակայությունը չէր:
Եվրոպան կարծես վատ է անդրադառնում շատերի
ընտանեկան կյանքին, և մարդիկ, ովքեր այստեղ երջանիկ և կայուն ընտանիք են ունենում,
մեկնում են այդտեղ, և․․․ փլուզվում է ամեն
բան։ Այնուհանդերձ
սերը պակասեց, թե՞ գրպանի պարունակությունը... (հումորով)
Վստահեցնում
եմ․ Մենակ սիրելով ապրելը քիչ է, և անգամ գումարն էլ էս դեպքում դեր չի խաղում: Անցյալը պետք է պարզապես հիշել ժպիտով: Ներկան խոստումնալից է, իսկ նոր փոփոխություն լինելուց՝ առաջիններից կլինեք, որ կիմանաք:
Եզրափակելով զրույցը՝ ի՞նչ նորություններ ենք ակնկալելու առաջիկայում: Գուցե ամուսնությու՞ն (ծիծաղում է)
Միանշանակ։
Իսկ աշխատանքների մասին կարող եք իմանալ իմ պաշտոնական էջերից։
Շնորհակալ եմ այդչափ անկեղծ լինելու համար:
Փոխադարձ
Комментарии
Отправить комментарий