Happy award kids 2021 ամենամյա մրցանակաբաշխության մրցանակակիրները- Kilikia Art Studio- artistic director and choreographer Նարինե Սարկիսյան

Նարինե մեծ պատիվ է, որ այսօր իմ հյուրասենյակում եք։ «Kilikia» Art studia-ն բավական երկար տարիներ իր անունը բարձր է պահում ԱՄՆ-ում և հայրենիքում՝ Հայաստանում: Ո՞րն է այն գլխավոր նախապայմանը, գաղտնիքը, որով առաջնորդվում եք:

Արամ ջան, չկա ոչ մի գաղտնիք, ամենակարևոր նախապայմանը՝ նվիրվածությունն է աշխատանքին։ Ամեն բան անում ենք, որ մեր սաները միայն լավագույնին արժանանան։

 
 

Ձեր հայրիկի՝ Գագիկ Սարգսյանի հիմնած դպրոցը, այժմ ղեկավարում եք Դուք: Մտավախություն չունեի՞ք հետագա անելիքների համար:

Մտավախություն բառը կփոխարինեմ մեծ պատասխանատվություն արտահայտությո։ Անշուշտ պարտավորեցնող էր, որ կենտրոնի որակը պահել նույն հարթակում։ Արել եմ և անում եմ ավելին այդ ամենի համար։  

Նարինե, աշխատել եք Հայաստանի և արտերկրի մի շարք ճանաչում և սեր վայելող երգիչ-երգչուհիների հետ: Արդյո՞ք հեշտ է համագործակցությունը կայացած արտիստների հետ: Այս ամենի սկիզբն ինչպե՞ս եղավ:

Այո, աշխատել ենք տարիներ շարունակ։ Ինչ  վերաբերվում է հեշտ կամ դժվար լինելուն, ասեմ, որ կապ չունի արտիստը ո՞ր երկրի ներկայացուցիչն է, առաջնային նշաձողի վրա եղել է իմ պահանջկոտությունը սեփական անձիս նկատմամբ։ Համենայն դեպս, մեծ բավականություն եմ ստացել և շարունակում ստանալ, աշխատելով բոլոր արտիստների հետ, որոնցից շատերը դարձել են «Կիլիկիա» արվեստի դպրոցի լավագույն բարեկամը։

Արժանացել եք մի շարք միջազգային մրցանակների, դիպլոմների, և հետաքրքիր է, ինչպիսի՞ն էին զգացողությունները, երբ ստացաք հեռախոսազանգ Արխա բլոգ մշակութային կայքից և տեղեկացաք, որ Happy award kids մրցանակաբաշխության ժամանակ արժանացել եք Special մրցանակին: Երբևէ մտածե՞լ եք, որ Հայաստանում Ձեր գործունեությանն այդքան հետևողական են:

Բազմաթիվ մրցանակների է արժանացել «Kilikia Art Studio»-ն, որոնք թվարկելը պարզապես անհնար է։ Յուրաքանչյուր մրցանակի արժանանալուց ոգևորվել ենք, ուրախացել և գնահատված զգացել։ Ինչ վերաբերվում է Արխա բլոգի մրցանակաբաշխությանը, կարող եմ նշել, որ բավականին հաճելի էր և մեծ անակնկալ էր մեզ համար։ Այդ ոգևորությունը կրկնապատկվում է, երբ գնահատվում ես  հայրենիքից, ինչի համար անչափ շնորհակալ եմ։

Նույն մրցույթին մրցանակակիր էր նաև Ձեր դուստրը՝ Անյուկ Մինասյանը, ում մասին վերջերս լուսաբանում ունեցանք։ Մայր և դուստր՝ մեկ մրցանակաբաշխության ժամանակ: Նման բան Ձեր կարիերայում եղե՞լ է: Ի դեպ Անյուկին անձամբ հավանել էի և անակնկալը մինչև վերջին պահը չնշվեց։ Ես անհամբեր եմ սպասում մեր հանդիպմանը։

Եղել է, որ նույն բեմում, նույն համերգային ծրագրի շրջանակներում մասնակցենք, բայց որպես մրցանակակիրներ՝ առաջինը եղավ Ձեր կողմից։ Ես հպարտ եմ իմ աղջկա ցանկացած հաջողությունով, և ցանկանում եմ, որ արժանանա բազմաթիվ մրցանակների՝ առանց իմ կամ որևէ մեկի միջնորդությամբ։ Դա ամենաանկեղծ և ճիշտ գնահատականն է։

Դասավանդում եք տարիներ շարունակ, և կցանկանայի մեզ հետ կիսվեիք հետաքրքիր և հումորային մի պատմությամբ, որն ավելի է տպավորվել։

Աշխատելով երեխաների հետ, կարող եմ ասել, որ չկա մի օր, որ աշխատանքի ընթացքում հետաքրքիր միջադեպ չպատահի։ Հիշում եմ, տարիներ առաջ՝ համերգի ընթացքում, ունեի մի փոքրիկ բալիկ, ով երեք տարեկան էր, և առաջին բեմելն էր։ Պարային համարը վերջանալուց հետո, մոտ վեց րոպե չկարողացանք փոքրիկին բեմից դուրս բերել, քանի որ անմիջական զրույցի էր բռնվել հանդիսատեսի հետ։ Այդ օրը նա արժանացավ ամենաշատ  ծափերին։ /ժպտում է/

Իսկ ինչպե՞ս կարող են սովորել Ձեզ մոտ՝ «Kilikia» art studia-ում:

 «Kilikia» Art Studio-ի դռները շուրջ 20 տարուց ավել բաց է եղել բոլորի համար՝ առանց տարիքային սահմանափակման։ Բոլորին բարի գալուստ «ԿԻԼԻԿԻԱ»։


Խոսքին հավելու՞մ․․․

Իսկ Ձեր աշխատանքային գործունեությանը մաղթում եմ երկար և հարատև տարիներ, արժանանաք մեծ հաջողությունների և գնահատանքի։

Շնորհակալ եմ հաճելի հարցազրույցի համար:

Նմանապես։

Հարցազրույցը՝ Արամ Խաչատրյանի / ԱՐԽԱ բլոգ









Комментарии